Ոստիկանությունը չի արձագանքել DIY ակումբի պայթեցմանը

    • Ներքին կյանք - Հինգշաբթի, 10 Մայիսի 2012, 16:03

Ս.թ. մայիսի 8-ին, առավոտյան ժամը 05:00-ի սահմաններում մի խումբ երիտասարդների կողմից պայթեցվել է Երևանում, Փարպեցի 14/11 հասցեում գտնվող DIY ակումբը: Ըստ տարածված լուրերի, այս նույն երիտասարդները նման քայլեր են կատարել նաև Երևանի այլ ակումբներում, որոնք ըստ իրենց` բազմազանության և բազմամշակութայնության կողմնակիցներ են: Խիստ մտահոգիչ և դատապարտելի է այն հանգամանքը, որ տվյալ երիտասարդները ներկայացնում են անհանդուրժողական և ֆաշիստական խմբավորում, որը մինչ այդ պարբերաբար ագրեսիվ գործողություններ կատարելով` ահաբեկել է ակումբի տերերին ու հաճախորդներին և փորձել վախ սերմանել:

Մենք դատապարտում ենք ֆանատիկ, ֆաշիստական և ապօրինի բռնի գործողությունները: Հիշեցնում ենք, որ ՀՀ Սահմանադրության 14.1. հոդվածի պահանջով «[...]Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»: Իսկ ՀՀ Սահմանադրության 47 հոդվածի համաձայն «Յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել Սահմանադրությունը և օրենքները, հարգել այլոց իրավունքները, ազատությունները և արժանապատվությունը: Արգելվում է իրավունքների և ազատությունների օգտագործումը […] ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով»:

 

Նշենք, որ դեպքի հետ կապված` ոստիկանությունը ցուցաբերել է ոչ հետևողական, անտարբեր մոտեցում հանցագործներին գտնելու և պատժելու գործում: Միայն շահագրգիռ անձանց ու կազմակերպությունների հետևողական ահազանգերի և հորդորների արդյունքում հնարավոր է եղել դրդել ոստիկանությանը միջամտողական գործողությունների:

 

Չնայած այն հանգամանքին, որ ոստիկանությունը ձեռբակալել է հանցագործներից երկուսին, այս հարցի առնչությամբ մենք պահանջում ենք ոստիկանությունից ձեռնարկել համապատասխան միջոցառումներ, հայտնաբերել ու պատժել բոլոր հանցագործներին, ապահովել DIY ակումբի և նման հասարակական վայրերի տերերի և այցելուների անվտանգությունը, ապահովել վնասների պատշաճ հատուցումը: Հարկ ենք համարում նշել, որ ոստիկանության մոտ առկա են հանցագործության մասին վկայող փաստեր, որի հիման վրա ոստիկանությունը պարտավոր է իրականացնել անհապաղ գործողություններ և պատասխանատվության ենթարկել հանցագործներին:

 

Մենք խստիվ դատապարտում ենք մեր հասարակության և պետության համերաշխության ու անվտանգության դեմ սերմանվող նմանօրինակ ֆանատիկ, ֆաշիստական և այլամերժ անօրինական դրսևորումները, կազմակերպություներին ու գործողությունները: Հայաստանի Հանրապետությունում պիտի հաստատվի ՀՀ Սահմանադրական կարգը` հանուն մեր հանրության և ժողովրդի ազատության, արդարության, արժանապատվության և բազմամշակութային զարգացման:

 

Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ

Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ

Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն ՀԿ

Կանանց աջակցման կենտրոն ՀԿ

Հույս ՀԿ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ

Էկոդար ՀԿ

Հասարակություն առանց բռնության ՀԿ

Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ

Տարօրինակելով Երևանը կոլեկտիվ

Լուսինե Վայաչյան - լրագրող

Լևոն Մարգարյան – լրագրող

Լալա Ասլիկյան – ակտիվիստ

Արթուր Գրիգորյան – իրավաբան

Միկա Արթյան - բլոգեր

  1. Հունիսի 14-ից «Արզնի» օդանավակայանի տարածքում անցկացվում է հրամանատարաշտաբային զորավարժություն
    Հունիսի 14-ից «Արզնի» օդանավակայանի տարածքում անցկացվում է հրամանատարաշտաբային զորավարժություն՝ ոստիկանության ստորաբաժանումների և ոստիկանության զորքերի մասնակցությամբ:
    21:33 17/06/2013
  2. Արարատի քաղաքապետը լուրջ խնդիրներ ունի
    Մեր տեղեկություններով, Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանը լուրջ խնդիրների է բախվել:
    19:46 17/06/2013
  3. Թուրքիայում վթարի է ենթարկվել սիրիահայերին տեղափոխող ավտոբուսը
    Այսօր ժամը 16:00-ի սահմաններում, արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ Թուրքիայի Հանրապետությունում վթարի է ենթարկվել սիրահայերին Հալեպ տեղափոխող միկրոավտոբուսը, կան տուժածներ:
    18:45 17/06/2013
  4. «Այս թատրոնի բեմադրող ռեժիսորը Սերժ Սարգսյանն է»
    «Հասկանում ենք, որ տեղի է ունեցել գողություն, յուրացում, խարդախություն, իսկ իրավապահները աչք են փակում այդ ամենի վրա»,- ասաց Փոստանջյանը:
    18:24 17/06/2013
  5. Ինչպես արմատախիլ անել շինարարության գործընթացներում առկա արատավոր երևույթները
    Քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը նկատեց, որ պատգամավորների հնչեցրած հարցերի գերակշիռ մասը վերաբերվում էին շինարարության ոլորտին:
    18:18 17/06/2013
  6. Վարդան Սեդրակյանը նույն կարծիքին է՝ ՀՀ 4-րդ նախագահն ինքն է լինելու
    ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանն այսօրվա դատական նիստում հայտարարեց, որ ինքը որևէ առնչություն չունի ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի հետ կատարվածի հետ:
    18:07 17/06/2013
  7. Գորիսի նախկին քաղաքապետը բացահայտումներ է արել Սյունիքի մարզպետի պաշտոնակատարի մասին
    Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը Aravot.am-ին պատմեց Սյունիքի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Արա Դոլունցի անցած գործունեության մասին:
    18:00 17/06/2013
  8. Մարզպետի պաշտոնակատարը ստորագրություն է հավաքում հօգուտ Լիսկայի վերադարձի
    Henaran.am-ը գրում է, որ Սյունիքի մարզպետի պաշտոնակատար Արա Դոլունցը Գորիսում ստորագրահավաք է նախաձեռնել ի պաշտպանություն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի:
    17:56 17/06/2013
  9. Գագիկ Ջհանգիրյան. Երեւի իրավապահներն էլ փայ ունեն բյուջեի մսխումներից
    «Որոշումը ԱԺ-ն է, հակառակ պարագայում մենք էլ ենք դառնում այս թալանի մասնակիցն ու պարտակողը»,- ընդգծեց նա:
    17:33 17/06/2013
  10. «Արմավիա»-ն աշխատավարձը չի տվել
    «Արմավիա» ընկերության թռիչքային անձնակազմի անդամները այդպես էլ չեն ստացել դեռեւս ուրբաթ օրը իրենց ղեկավարության խոստացած աշխատավարձերը:
    17:14 17/06/2013