Շուշիի ազատագրմանը մասնակիցներից մեկն էլ Մատենադարանի նախկին փոխտնօրեն, Հայ Ազգային Կոնգրեսի անդամ Արշակ Բանուչյանն է: Այսօր, հիշելով Շուշիի ազատագրման օպերացիան, Բանուչյանը հպարտություն է ապրում: «Մեծ հպարտություն եմ ապրում, իհարկե, այսօր վերապրում եմ այն զգացումը, որ ունեցանք Շուշի մտնելիս, որ հաղթանակ էինք տարել: Բայց մյուս կողմից կարծես կորցնում ես այն այդ զգացումը, տեսնելով քաղաքական այս իավիճակը: Մի տեսակ նեղսրտում եմ՝ հիշելով տղաներին, որոնք մեր կողքին չեն, տեսնելով տղաներին, որոնք ժամանակին մասնակցեցին ղարաբաղյան պատերազմին, իսկ այսօր չարքաշ կյանքով են ապրում»,- ասաց Բանուչյանը:
Բանուչյան. «Մեծ հպարտություն եմ ապրում»
- Ներքին կյանք - Չորեքշաբթի, 09 Մայիսի 2012, 16:46
