ՀՅԴ եւ Ժառանգություն կուսակցությունները դեռ չեն որոշել՝ պատրաստվում են արդյոք բողոքարկել ընտրություների արդյունքները ՍԴ-ում, թե ոչ: Ժառանգություն կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբիկ Հակոբյանը մեր թղթակցին ասել է, որ իրենք ուրբաթ օրը պատրաստվում են կուսակցությունում նիստ անցկացնել՝ որոշելու համար հետագա քայլերը:
ՀՅԴ ԳՄ անդամ Սպարտակ Սեյրանյանն էլ նշեց, որ իրենք հայտարարություն են տարածել, որում ասել են ամեն ինչ: Իսկ նոր, լրացուցիչ քայլի դեպքում իրենք տեղյակ կպահեն:
