Ինչ առաջարկել փողի փոխարեն

    • Ներքին կյանք - Երեքշաբթի, 08 Մայիսի 2012, 20:19

Ազատության հրապարակում ելույթ է ունեցել Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արամ Զավենի Սարգսյանը: Ըստ նրա, այսօր Հայաստանի Հանրապետության ամենակարեւոր ձեռքբերումներից մեկի՝ Շուշիի գրավման օրն է եւ այդ առիթով շնորհավորում է բոլորին, նաեւ շնորհավորում է ԵԿՄ-ին եւ նրա հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանին «Երկրապահի օրվա» կապակցությամբ:

Արամ Սարգսյանը նշել է, որ հայերը հետաքրքիր ժողովուրդ են, կարողացան իրենց գերազանցող Ադրբեջանին հաղթանակ պարտադրել եւ անառիկ Շուշին ազատագրել, նաեւ կարողացան երկրաշարժի բնական աղետը հաղթահարել, բայց խաղաղ իրավիճակում չենք կարողանում նույնն անել, պատերազմ հաղթած տղերքին իրար գլխի հավաքել, ցույց տալ, թե ուր ենք գնում եւ ինչի համար ենք պայքարում:

«Ժողովուրդ ջան, էստեղ լուրջ հետեւություններ անելու խնդիր ունենք մենք: Գիտեք, փողն էլ է թեկնածու: Ինչու է մեր ժողովրդի մի ստվար հատված փողը համարում ավելի նախընտրելի թեկնածու, քան մարդ թեկնածուին: Էս մասին մտածել է պետք, ժողովուրդ ջան: Իշխանությունը կարող է չմտածել, ինքը փող շատ ունի, իրեն դա ձեռնտու է: Մենք պետք է մտածենք, թե ինչ առաջարկենք էդ մարդուն, որ նա փողը չընտրի», հայտարարել է Արամ Սարգսյանը, նշելով, որ մտածելու ժամանակ էլ չունենք, քանի որ 7 ամսից նորից ընտրություն է, եւ նորից պետք է լինելու պայքարել այդ նույն համակարգի դեմ:

Արամ Սարգսյանը դրա համար իրեն էլ պատասխանատու է համարում, եւ կարծում, որ ընդդիմությունն անելիք ունի, եւ ինքը վստահ է, որ ճիշտ հետեւություններ կանի ընդդիմությունը:

  1. Տրանսպորտի և կապի նախարարությունը ուղեվարձի բարձրացման վերաբերյալ դիմում չի ստացել
    ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ուղեվարձի բարձրացման վերաբերյալ դիմում չի ստացել:
    19:02 21/05/2013
  2. Կաբալյեն ելույթ կունենա Ստեփանակերտում
    Հանրահայտ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն Հայաստանի երիտասարդական նվագախմբի հետ համատեղ ելույթ կունենա Ստեփանակերտում
    18:09 21/05/2013
  3. Հովիկ Աբրահամյանը իր մեկ ամսվա աշխատավարձը կփոխանցի Արմավիրի գյուղացիներին
    Ալեքսան Պետրոսյանը հայտարարեց, որ Արմավիրի մարզը մայիսի 12-ին տեղացած ուժեղ կարկուտից հետո կարելի է անվանել աղետի գոտի:
    18:03 21/05/2013
  4. Գյուղնախարարը կորցրել է չափի եւ իրականության զգացումը
    Սերգո Կարապետյանը մի փոքր բացեց փակագծերը՝ նշելով, որ շատ մեծ աջակցություն է լինելու:
    17:24 21/05/2013
  5. ՀՅԴ պատգամավորը կառավարությանն առաջարկեց հրաժարական տալ
    ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն իր ելույթում ընդգծեց, որ կառավարության ծրագիրը հիշեցնում է Րաֆֆու Խաչագողի հիշատակարանի Քավոր Պետրոսի ծրագրերը:
    17:20 21/05/2013
  6. Նախախորհրդարանի հայտարարությունը
    Նախախորհրդարանը ողջունում է Արմավիրի մարզի 10 գյուղերի ընբոստ բնակիչների քաղաքացիական անհնազանդության դրսևորումները
    16:50 21/05/2013
  7. ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու Ժառանգության առաջարկին
    Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ պատգամավորները կողմ են քվեարկելու Ժառանգության պատգամավորների հեղինակած Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծին:
    15:53 21/05/2013
  8. Քաղաքական ուժերն ամենայն լրջությամբ քննարկում են ընտրական օրենսգիրքը
    Արամ Մանուկյանը հայտարարեց, որ Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված է, որ ընտրությունների քվեարկությունն է գաղտնի, ոչ թե մասնակցությունը:
    15:51 21/05/2013
  9. Մեր հանգուցյալները ոչ միայն մեր հուշերից, այլեւ ընտրացուցակից դուրս չեն գալիս
    Հրայր Թովմասյանը նշեց, որ զարգացած երկրներում երբ մահ է գրանցվում, անձը ավտոմատ կերպով ընտրացուցակներից դուրս է գալիս:
    15:18 21/05/2013
  10. Ամենաշատը արտագաղթել են Գեղարքունիքից, բայց ամենաշատն են մասնակցում ընտրություններին
    Ազգային ժողովը սկսեց քննարկել Ժառանգություն խմբակցության պատգամավորների հեղինակած Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը:
    15:06 21/05/2013