Հրանտ Բագրատյան. Մենք միակ ընդդիմությունն ենք

    • Ներքին կյանք - Երեքշաբթի, 08 Մայիսի 2012, 20:06

Հայ ազգային կոնգրեսի անդամ Հրանտ Բագրատյանը, ելույթ ունենալով Կոնգրեսի հետընտրական հանրահավաքում, հայտարարել է, որ Հայ ազգային կոնգրեսը երկրում միակ ընդդիմությունն է:

Հրանտ Բագրատյանը կրկին խոսել է ընտրողների թվի ուռճացման մասին, իր խոսքը փորձելով հիմնավորել պաշտոնական վիճակագրության տվյալները վերլուծելով:

Հրանտ Բագրատյանն էլ խոսել է ընտրակեղծարարության մեխանիզմի մասին, նշելով, որ իշխանության ստեղծած այդ համակարգում 55 հազար մարդ է աշխատում, ամեն տարածք ունի իր «կուրատորները», որոնցից յուրաքանչյուրին փող են տալիս ըստ տվյալ տարածքի բնակչության թվի եւ պահանջում դրա դիմաց ձայն բերել:

Ըստ Հրանտ Բագրատյանի, բաժանվել է մոտ 25 միլիոն դոլար ընտրակաշառք: 25 միլիոն դոլարով այս ժողովրդին հասցրել են էն վիճակին, որ ընտրության ինստիտուտը վերացել է եւ հարուստները աղքատներից ձայն են գնում, ընդդիմությունը վերանում ա:

«Էս համակարգը որ էս տղան վերացնում է, դրանից հետո Հայաստան չի լինի», ասում է Հրանտ Բագրատյանը:

Ըստ նրա, իրան կայսր երեւակայող «սուտի» մի մարդ չի հասկանում, թե ինչ է անում, եւ Հայաստանը տանում է կործանման:

Բագրատյանը հայտարարել է, որ ինքը իրեն մեղավոր է համարում որ այդ մարդը դեռ իշխում է: Բագրատյանը միեւնույն ժամանակ շնորհակալություն է հայտնել իրենց ձայն տալու համար: Նա ասել է, որ մի քանի մարդը բավական են, որպեսզի Սերժ Սարգսյանը ծնկաչոք խնդրի իրենց:

  1. Ինչու է Վերահսկիչ պալատը խուսափում նյութերն ուղարկել դատախազություն
    Արդեն մի քանի օր է, ինչ հայ հասարակությունն ԱԺ ամբիոնից լսում է երկրում տիրող կոռուպցիոն բարքերի, հայ չինովնիկների կողմից բյուջեն թալանելու, պետական փողերը յուրացնելու եւ իրենց վստահված պաշտոնեական դիրքը չարաշահելու մասին:
    19:16 19/06/2013
  2. Իրան-Հայաստան էլեկտրագիծը վերջապես կկառուցվի
    ԱԺ-ն այսօր հավանության է արժանացրել Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի...
    18:59 19/06/2013
  3. Սենսացիա Ազգային Ժողովում
    Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը սենսացիոն հայտարարություն է արել:
    18:16 19/06/2013
  4. Սուրիկ Խաչատրյանը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ
    Գեղարքունիքի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի վարիչ Սուրիկ Խաչատրյանը մեղադրվում է զոհված ազատամարտիկի այրիից կաշառք պահանջելու մեջ։
    17:44 19/06/2013
  5. Սեյրան Օհանյանի նոր նշանակումը
    Գեներալ-մայոր Հովիկ Ֆոլիկի Օհանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ հատուկ հանձնարարությունների գծով գեներալի պաշտոնում:
    17:31 19/06/2013
  6. Տիկին Շողիկը Լֆիկ Սամոյին լավ չի ֆինանսավորում
    ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր խորհրդարանում լրագրողների համար անակնկալ եկավ և նստեց լրագրողների կողքին:
    17:19 19/06/2013
  7. Լֆիկ Սամոն Կարֆուրի տեղը դատարկ չթողեց
    Եթե Կարֆուրը գա էլ Հայաստան, ապա արդեն ավելի հավանական է, որ նա գա որպես Հայաստանի օլիգարխիական բիզնես ընտանիքի անդամ:
    16:41 19/06/2013
  8. Արծվիկ Մինասյան. Նվազագույն աշխատավարձի մասին նախագիծը մեծացնելու է ստվերը
    Արծվիկ Մինասյանը նշեց, որ 45 հազար դրամը չի ծածկում անգամ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը:
    16:12 19/06/2013
  9. Վարդան Այվազյանը պատասխանել է Լեւոն Զուրաբյանին
    Լևոն Զուրաբյանն այսօր խորհրդարանում իր ելույթում անդրադարձել էր բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի շուրջ ստեղծված միջազգային սկանդալին
    16:07 19/06/2013
  10. Վովա Գասպարյանը գիտե՞ Վանո Սիրադեղյանի տեղը
    Ոստիկանապետ Վովա Գասպարյանը անդրադարձել է վարչապետի անունով շրջանառվող օֆշորային պատմության «հիմնադիր» Աշոտ Սուքիասյանին
    15:34 19/06/2013