Նիկոլը կոչ արեց վերցնել մանդատը

    • Ներքին կյանք - Երեքշաբթի, 08 Մայիսի 2012, 19:30

Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքում ելույթ է ունեցել Նիկոլ Փաշինյանը, ով հայտարարել է, որ խորհրդարանի ընտրությունով եւս մեկ անգամ հաստատվեց, որ Հայաստանի իշխանությունը երկրում սպիտակ ցեղասպանություն է իրականացնում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մայիսի 6-ի ընտրություններում Հայաստանի քաղաքացիների ցեղասպանության մասին պնդումը ստացավ կոնկրետ ապացույց:

«Մտեք ամեն բակ, ամեն տուն, ամեն ընտանիք ու կտեսնեք, որ մարդիկ իրենց ներսում համատարած զզվանք են տածում Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ական իշխանության նկատմամբ, բայց ընտրություններում երկրի կառավարումը ձախողած այդ իշխանությունը ստանում է մեծամասնություն»,ասում է Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով, որ դա նշանակում է, որ մարդիկ քվեարկում են ուժի եւ փողի ճնշման ներքո: Սերժ Սարգսյանի իշխանությունը ոչնչացնում է Հայաստանի քաղաքացուն եւ կարելի է ասել, որ սերժանտական իշխանությունը Հայաստանում իրականացնում է քաղաքացիական ցեղասպանություն, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշել է, թե այդ հարցում իշխանությունը հասել է նկատելի հաջողությունների: Նիկոլը ընտրությունների օրը համեմատել է ապրիլի 24-ի հետ, նշելով, որ ինքը մայիսի 6-ին շրջելով Երեւանում մտածում էր, որ մարդկանց Գազելներով այնպես են ընտրատեղամասեր քշում, ինչպես Օսմանյան Թուքիայում քշում էին հայերին Դեր Զոր:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է սակայն, թե այսօր չեն հավաքվել ողբ անելու: Նա նշել է, որ մայիսի 6-ին թիվ 7 ընտրատարածքում՝ Լֆիկական օսվենցիմում ավելի քան 9 հազար մարդ է քվեարկել իր օգտին: «Եվ դուք դեռ պետք է տեսնեիք լֆիկական օսվենցիմի կատարածուների դեմքերը, որոնք հաշվում էին իմ օգտին քվեարկած ձայները», հայտարարել է Նիկոլը, նշելով, որ 106 հազարից ավելի քաղաքացի էլ ձայն է տվել Կոնգրեսին, եւ այդ քաղաքացիներն այն բանակն են, որոնք ազատագրելու են Հայաստանը, ազատագրելու են քոչարյանասերժական օսվենցիմի իրենց եղբայրներին ու քույրերին: Նիկոլը կոչ է արել, որ հավաքվածները չտրվեն այդ գերված եղբայրներին ու քույրերին փնովելու գայթակղությանը, որովհետեւ գերվածներին ոչ թե փնովում են, այլ ազատագրում:

Նիկոլը հայտարարել է, իր խոսքով դիմելով այդ գերված եղբայրներին ու քույրերին, որ իրենք պայքարելու են եւ ազատագրեն նրանց, եւ նրանց երեխաները ապրելու են Ազատ Հայաստանում: «Մենք հաստատելու ենք ժողովրդի իշխանություն, եւ այդ իշխանությունը ժառանգություն ենք փոխանցելու մեր սերունդներին», հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Նա հայտարարել է նաեւ, որ Հայ ազգային կոնգրեսը պետք է վերցնի մանդատները, գնա խորհրդարան եւ ամենօրյա պայքար մղի նոր քաղաքական իրավիճակի համար, հնարավորությունները ծառայեցվի հեղափոխության նպատակների: «Ազատության հրապարակը նոր շարժիչ եւ մոտիվացիա է ստանում ի դեմս Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության», հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, ասելով, որ խմբակցությունը պետք է Հայաստանի քաղաքացիներին պաշտպանի խորհրդարանում, պաշտպանի Սահմանադրությունը:

  1. Գալուստ Սահակյան. Եթե ծեծում ես, պիտի թողես, որ լացեն
    Մեր պայմանավորվածությունը այն էր, որ լևոնիկները շոուի չվերածեին, դրա պատճառով էլ պետք է դեմ քվեարկեինք:
    08:27 22/05/2013
  2. Տրանսպորտի և կապի նախարարությունը ուղեվարձի բարձրացման վերաբերյալ դիմում չի ստացել
    ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ուղեվարձի բարձրացման վերաբերյալ դիմում չի ստացել:
    19:02 21/05/2013
  3. Կաբալյեն ելույթ կունենա Ստեփանակերտում
    Հանրահայտ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն Հայաստանի երիտասարդական նվագախմբի հետ համատեղ ելույթ կունենա Ստեփանակերտում
    18:09 21/05/2013
  4. Հովիկ Աբրահամյանը իր մեկ ամսվա աշխատավարձը կփոխանցի Արմավիրի գյուղացիներին
    Ալեքսան Պետրոսյանը հայտարարեց, որ Արմավիրի մարզը մայիսի 12-ին տեղացած ուժեղ կարկուտից հետո կարելի է անվանել աղետի գոտի:
    18:03 21/05/2013
  5. Գյուղնախարարը կորցրել է չափի եւ իրականության զգացումը
    Սերգո Կարապետյանը մի փոքր բացեց փակագծերը՝ նշելով, որ շատ մեծ աջակցություն է լինելու:
    17:24 21/05/2013
  6. ՀՅԴ պատգամավորը կառավարությանն առաջարկեց հրաժարական տալ
    ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն իր ելույթում ընդգծեց, որ կառավարության ծրագիրը հիշեցնում է Րաֆֆու Խաչագողի հիշատակարանի Քավոր Պետրոսի ծրագրերը:
    17:20 21/05/2013
  7. Նախախորհրդարանի հայտարարությունը
    Նախախորհրդարանը ողջունում է Արմավիրի մարզի 10 գյուղերի ընբոստ բնակիչների քաղաքացիական անհնազանդության դրսևորումները
    16:50 21/05/2013
  8. ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու Ժառանգության առաջարկին
    Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ պատգամավորները կողմ են քվեարկելու Ժառանգության պատգամավորների հեղինակած Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծին:
    15:53 21/05/2013
  9. Քաղաքական ուժերն ամենայն լրջությամբ քննարկում են ընտրական օրենսգիրքը
    Արամ Մանուկյանը հայտարարեց, որ Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված է, որ ընտրությունների քվեարկությունն է գաղտնի, ոչ թե մասնակցությունը:
    15:51 21/05/2013
  10. Մեր հանգուցյալները ոչ միայն մեր հուշերից, այլեւ ընտրացուցակից դուրս չեն գալիս
    Հրայր Թովմասյանը նշեց, որ զարգացած երկրներում երբ մահ է գրանցվում, անձը ավտոմատ կերպով ընտրացուցակներից դուրս է գալիս:
    15:18 21/05/2013