Ազատության հրապարակում մեկնարկել է Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը, որը առաջինն է խորհրդարանի մայիսի 6-ի ընտրությունից հետո:
Հանրահավաքը բացել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Նա հավաքված քաղաքացիներին հորդորել է չհուսահատվել խորհրդարանի ընտրության արդյունքից: Արամ Մանուկյանը նաեւ հայտարարել է, թե քվեարկության մասնակիցների պաշտոնական թիվը պարզապես ուռճացված է:
Արամ Մանուկյանը դա համարել է լկտիության եւ անպատկառության շքերթ: Արամ Մանուկյանը նշել է, որ ընտրությանը մոտ 1 միլիոն 200 մարդ է մասնակցել ընտրությանը, ըստ պաշտոնական թվերի, իսկ Երեւանում ընդամենը 400 հազար ընտրող: Արամ Մանուկյանը նշել է, որ կեղծիքների հիմնական մասն արվել է Երեւանից դուրս՝ ուռճացնելով ընտրողների մասնակցությունը:
Արամ Մանուկյանը հայտարարել է, որ ամենառեկորդայինը Արագածոտնի մարզպետ Սահակյան Սարգսի հարազատ գյուղի տեղամասն է, որտեղ կա 84 ցուցակավորված ընտրող, բայց քվեարկել է 86-ը:
