ՀՀ ոստիկանության պարզաբանումը Ժառանգություն կուսակցության հայտարարության կապակցությամբ

    • Ներքին կյանք - Երեքշաբթի, 08 Մայիսի 2012, 18:40

Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբը տարածել է իր նախնական գնահատականը, որտեղ, մասնավորապես, ասվում է, որ մեծ է եղել մարզերից զանգվածաբար բերված ընտրողների ժամանակավոր գրանցումը երևանյան բնակարանների հասցեներում:

Ըստ «Ժառանգության» գնահատականի, ոստիկանության անձնագրային բաժանմունքների մշտական և ժամանակավոր ցուցակների հետ իրականացված «մանիպուլյացիաներն» ընտրողներին հնարավորություն են տվել կրկնակի մասնակցել ընտրությանը:

ՀՀ ոստիկանությունը անհիմն է որակում տարածված տեղեկատվությունը:

Բնակիչների հաշվառումները ոստիկանությունն իրականացրել է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի թիվ 1231-Ն որոշմամբ սահմանված կարգով: Հիշյալ իրավական ակտերը բնակիչներին «ժամանակավոր գրանցման» իրավունք չեն վերապահում:

Թե մշտական, թե լրացուցիչ ցուցակները կազմավորվել են ՀՀ ընտրական օրենսգրքի տառին համապատասխան: Բոլոր ընտրողները ներառված են եղել ընտրողների միայն մեկ ցուցակում և միայն մեկ անգամ: Ընդ որում, ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ ցուցակները քվեարկության օրվանից երկու օր առաջ հրապարակվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի և ՀՀ ոստիկանության համացանցային կայքերում` համապատասխանաբար որոնման և ներբեռնման հնարավորություններով:

Քվեարկության օրը ստացվել է ընտրացուցակների անճշտության վերաբերյալ ընդամենը մեկ հավաստի հաղորդում, որը չի վերաբերվել միևնույն անձի` տարբեր ցուցակներում միաժամանակյա ընդգրկված լինելուն:

ՀՀ ոստիկանությունը, հավատարիմ ցանկացած ահազանգի արագ և օպերատիվ արձագանքելու իր գործելաոճին՝ «Ժառանգության» կուսակցությանը կոչ է անում տրամադրել ընտրացուցակների վարման խախտումների վերաբերյալ թեկուզ մեկ փաստ, եթե դրան, իհարկե, տիրապետում է:

  1. Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա
    Մայիսի 23-24-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 25-27-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
    15:34 22/05/2013
  2. Ըստ պատգամավորի, ՀՀ վարչապետը որդեգրել է ԱՄՆ նախագահի ոճը
    ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացնելիս իրապես շատ լավ էր կառուցված, շատ հետաքրքիր:
    14:43 22/05/2013
  3. Գագիկ Բեգլարյանը խոսել է մտքի հեղափոխությունից
    Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանից այսօր Ազգային ժողովում լրագրողները հետաքրքրվեցին՝ իրատեսակա՞ն է կառավարության նոր ծրագիրը, հավատո՞ւմ է, որ այն հնարավոր կլինի իրագործել:
    14:41 22/05/2013
  4. Գագիկ Բեգլարյանը լրագրողներին՝ օլիգարխը դուք եք
    «Օլիգարխիան բացի իշխանության հետ լավ լինելուց հլը մի հատ էլ պիտի ճնշի՞»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հարցին հարցով պատասխանեց տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
    13:59 22/05/2013
  5. Արմեն Աշոտյանն ընդդիմությանը համեմատեց Լասկովի մայի գաստրոլների հետ
    Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ արտահերթ ելույթ ունեցավ ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
    13:47 22/05/2013
  6. Ոստիկանության հայտարարությունը Վերջին զանգի կապակցությամբ
    Մեր երեխաներն առաջին քայլն են անում ինքնուրույն կյանքի ճանապարհին. անե՛նք ամեն ինչ, որ այդ քայլը միշտ պայծառ հիշվի:
    13:45 22/05/2013
  7. Էլ ինչ կա անձնական բարեկեցությունից բացի
    ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ կառավարությունն այս ծրագիրն էլ է ձախողելու, քանի որ նույնությամբ կրկնվում է նախորդ ծագիրը:
    13:32 22/05/2013
  8. «Էդ հարցերը գնացեք ավելի կոմպիտենտնի մարդու տվեք»
    ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանն այսօր լրագրողների հարցին ի պատասխան ասաց, որ լավ է վերաբերվում կառավարության գործունեության ծրագրին, որը վերջին օրերին քննարկվում է ԱԺ-ում:
    13:08 22/05/2013
  9. Սամվել Ալեքսանյանը փախուստի է դիմել
    Սամվել Ալեքսանյանը վերջին երկու օրերին Ազգային ժողովում պարբերաբար լրագրողների կողքով անցնելիս ասում է. «Չեմ խոսում ձեր հետ, ինձ հարցեր չեք տալիս»:
    12:41 22/05/2013
  10. Ազգային ժողովը դեմ քվեարկեց Ժառանգության նախագծին
    Ազգային Ժողովն այսօր առաջին ընթերցմամբ մերժեց ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավորների հեղինակած Ընտարական օրենսգրքում փոփխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
    12:18 22/05/2013