Ընտրությունների մեծ ակտիվությունն այս տարի զարմացրել է և ընտրատեղամասերի հանձնաժողովների նախագահներին և անդամներին: Մինչև օրվա առաջին կեսը թիվ 22 ընտրատարածքի (Գավառ) գրեթե բոլոր տեղամասերում հերթեր էին գոյացել և հանձնաժովովների անդամները հազիվ էին հասցնում գրանցել և քվեաթերթիկները տալ ընտրողներին:
Ակտիվության հետ մեկտեղ ընտրողների շրջանում մեծ ոգևորություն էր նկատվում: Ընտրատեղամասերում կարծես ամեն ինչ ընթանում էր օրենքի շրջանակներում: Դիտորդների և վստահված անձանց կողմից որևէ դիմում - բողոքներ չեն ստացվել:
