Արարատի մարզի Մխչյան գյուղում, որը ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի հարազատ գյուղն է, Աբրահամյանի համար աշխատող ոմն տիկին Ռայա 20-ից ավելի անձնագրերով շրջում է տարբեր ընտրատեղամասերում եւ քվեարկում:
Արարատի մարզից տեղեկություն կա նաեւ, որ մոտ 2000 ուսանողի խոստացվել է մարել ուսման վարձը, եթե նրանք քվեարկեն ՀՀԿ օգտին:
