144 վիրավոր. Ցուցակ

    • Ներքին կյանք - Ուրբաթ, 04 Մայիսի 2012, 21:06

Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով տուժածներին շտապօգնության մեքենաներով շարունակում են տեղափոխել Երեւանի այրվածքաբանության կենտրոն: Հենց նոր այնտեղ են ժամանել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը, այլ պաշտոնյաներ:

Կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանը մեր թղթակցին ասել է, որ դեռեւս վիրավորների կոնկրետ թիվ առայժմ չի կարող նշել: Տուժաշները տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել:

Որոշվել էր տուժածներից մի քանիսին տեղափոխել Էրեբունի բժշկական կենտրոն, սակայն առողջապահության նախարարության աշխատակիցը առաջարկել է տուժածներին տեղափոխել Հանրապետական հիվանդանոց, որն ավելի մոտ է գտնվում:

Տուժած երեխաներից մեկի ծնողը նշել է. Երեխուս տարան վառեցին, մի հատ էլ շարունակում են ուրախանալ: Երեխաներից մեկն էլ մեր թղթակցին ասել է, որ փուչիկներից մեկը բռնողն ինքն է եղել:

Նշենք, որ այսօր ՀՀԿ հանրահավաքի ժամանակ պայթել են գազով լցված փուչիկները, որի հետեւանքով բռնկվել են շատերի թիկնոցները: Տարբեր տեղեկություններով, այրվածքներ է ստացել մի քանի տասնյակ երեխաներ եւ երիտասարդներ:

Երեխաների մի մասը տեղափոխվել է Նաիրի բժշկական կենտրոն, որտեղ այցելել է նաեւ Սերժ Սարգսյանը:

Ըստ ԱԻՆ վերջին տվյալների, վիրավորների թիվը հասնում է 144-ի: Հայտնի են նրանց մի մասի անունները.

Մուրացան բժշկական կենտրոն են տեղափոխվել՝

Հակոբյան Արամ (16տ. 1996թ.)

Սարգիս Հակոբյան, Լուսինե հովասափյան (16տ. 1996թ.)

Քրիստինե Հովասափյան(16տ. 1996թ.)

Գալումյան Մարիամ(18տ. 1994թ.), Արսենյան Ալվինա (4տ. 2008թ.)

Մատինյան Նունե (45տ. 1967թ.)

Սուրբ աստվաժամայր բժշկական կենտրոնում՝ Աբրահամյան Մոնիկա(14տ. 1998թ.), Գայանե Դալումյան(13տ. 1999թ.), Ավետիս Գալողլյան(20տ. 1992թ.)

Պռոշյան հիվանդանոց են տեղափոխվել`

Նիկոլյան Դիանա` բնակության վայրը`Բաղրամյան 26

Խաչատրյան Հայարփի` Անդրանիկի 112

Ապրեսյան Անետա` Նորքի 3-րդ զանգված

Գալստյան Նարինե` Զվարթնոց

Ղազարյան Հարություն`Նորքի 5-րդ զանգված

Ամիրաջյան Վահե`Ադոնցի 25

Սարգսյան Լիլիթ` Արմավիրի մ. Սարդարապատ գյուղ

Պիչաղջյան Աննա`Նորքի 9-րդ զանգված, 5-րդ շենք, բն. 100

Խաչիկյան Լուսինե`գտնվում է շոկային վիճակում:

Օհանյան Լիլիթը` (բնակ. Վայոց Ձոր) դուրս է գրվել

Դարբինյան Անի

Վանյան Սառա

Սաֆարյան Գոհար

Հովսեփյան Ժանետա

Հուսիկյան Հովհաննես տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն:

Արմենիա բժշկական կենտրոն են տեղափոխվել

Ղանդիլյան Արմանուշ` 1990 թ.

Պետրոսյան Լիլիթ` 1995 թ.

Օսոյան Գարեգին` 1994 թ.

Վարդանյան Մայիս` 1946 թ.

Աբրահամյան Էդվարդ` 1960 թ.

Ղալեչյան Արեգնազ` 1953 թ.

Պարոնյան Գայանե` 1993 թ.

Մարկոսյան Լուսինե` 1994 թ.

Ասատրյան Արթուր`1995 թ.

Ջանջողազյան Սրբուհի` 1992 թ.

Պետրոսյան Աննա` 1993 թ.

Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ստեղծվել է շտաբ և թեժ գիծ:

Վիրավորների մասին տվյալներ ստանալու համար կարելի է զանգահարել 010 529690 և 010 360297 հեռեխոսահամարներով:

  1. ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու Ժառանգության առաջարկին
    Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ պատգամավորները կողմ են քվեարկելու Ժառանգության պատգամավորների հեղինակած Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծին:
    15:53 21/05/2013
  2. Քաղաքական ուժերն ամենայն լրջությամբ քննարկում են ընտրական օրենսգիրքը
    Արամ Մանուկյանը հայտարարեց, որ Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված է, որ ընտրությունների քվեարկությունն է գաղտնի, ոչ թե մասնակցությունը:
    15:51 21/05/2013
  3. Մեր հանգուցյալները ոչ միայն մեր հուշերից, այլեւ ընտրացուցակից դուրս չեն գալիս
    Հրայր Թովմասյանը նշեց, որ զարգացած երկրներում երբ մահ է գրանցվում, անձը ավտոմատ կերպով ընտրացուցակներից դուրս է գալիս:
    15:18 21/05/2013
  4. Ամենաշատը արտագաղթել են Գեղարքունիքից, բայց ամենաշատն են մասնակցում ընտրություններին
    Ազգային ժողովը սկսեց քննարկել Ժառանգություն խմբակցության պատգամավորների հեղինակած Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը:
    15:06 21/05/2013
  5. Օսկանյան. Կառավարության ծրագիրը խնայողության ծրագիր է
    ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը Ֆեյսբուքում հերթական գրառումն է արել կառավարության ծրագրի վերաբերյալ.
    15:02 21/05/2013
  6. Գալուստ Գրիգորիչի շուլուխները լուրջ ընդունեք
    «Ժողովուրդը և քննադատում ա, և ընտրում ա, ուրեմն ամենալավը չենք, բայց մեզանից լավն էլ չկա: Էս պարագայում ես գցում եմ լավերի ցուցակում Վահան Հովհաննիսյանին»
    14:42 21/05/2013
  7. Զոհված զինծառայողի հայրը ՊՆ-ին հետ է վերադարձրել 300 հազար դրամը
    19-ամյա զինծառայող Լյուքս Ստեփանյանի հայրը՝ Աշխարհիկ Ստեփանյանը հետ է վերադարձրել ՊՆ-ի կողմից բերված 300.000 դրամը:
    14:19 21/05/2013
  8. Շրջակա միջավայրին «Սպայկա»-ի հրդեհի հասցրած վնասները դեռ անհայտ են
    Վնաս հասցրեց, արդյո՞ք, «Սպայկա» ընկերությունում բռնկված մեծածավալ հրդեհը շրջակա միջավայրին, պարզ կդառնա միայն այս ամսվա վերջին, երբ կամփոփվեն մայրաքաղաքի ավտոմատ ֆիքսման կայանների արձանագրած տվյալները:
    14:09 21/05/2013
  9. Կանխամտածված մահ, թե դժբախտ պատահար
    Մայիսի 21-ին, ժամը 11.28-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 56 շենքից քաղաքացի է ընկել ցած:
    14:07 21/05/2013
  10. Վանաձորի քաղաքապետը նամակը չի ստացել
    Հետաքրքրական է, որ կողմերից մեկը` Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հանձնաժողովի որոշումն ստացել էր դեռեւս 4 օր առաջ` մայիսի 17-ին:
    14:06 21/05/2013