Հայաստանի հանրապետական կուսակցության կազմակերպած համերգ–հանրահավաքի ժամանակ, որը սկսվել է ժամը 18:00-ին, հանրապետության հրապարակում մեծ թվով գազով լցված փուչիկներ են բռնկվել, որի արդյունքում մեծ թվով քաղաքացիներ այրվածքներ են ստացել։
Հանրահավաքին մեծ թվով երեխաներ էին բերել մանկապարտեզներից, դպրոցներից, ինչպես նաեւ բուհերից: Միջադեպը տեղի է ունեցել ժամը 19:37-ին, երբ ՀՀԿ գրությամբ գազավորված փուչիկները պետք է օդ բաց թողնվեին: Արդյունքում հրդեհ է բռնկվել, ինչի արդյունքում էլ երեխաներն այրվածքներ են ստացել:
Միջադեպի պատճառով դադարեցվել է նաև միջոցառումը։
Հանրապետության հրապարակում բարձրախոսով հայտարարվել է, որ բոլոր վնասվածք ստացած մարդիկ հավաքվեն Կառավարության շենքի ժամացույցի տակ՝ որպեսզի անհրաժեշտ օգնություն ստանան։
Հանրապետության հրապարակում տագնապային վիճակ է հայտարարված, դեպքի վայրում աշխատում են մեծ թվով ոստիկաններ, բուժօգնության աշխատակիցներ և փրկարարներ, որոնք շարունակում են ժամանել:
Նախնական տվյալով, այրվածքներ են ստացել 30-40 երեխա:
Տեսանյութը՝ 1-ին լրատվականի
