«Ժառանգությունը» դատապարտում է Ստյոպա Սաֆարյանի նախընտրական քարոզչության խոչընդոտումը

    • Ներքին կյանք - Երեքշաբթի, 01 Մայիսի 2012, 18:34

Ապրիլի 30-ին թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Ստյոպա Սաֆարյանի նախընտրական շտաբում ահազանգ է ստացվել, որ Ավան թաղամասում խոչընդոտում են թեկնածուի եւ «Ժառանգության» քարոզչական նյութերը բաժանելուն:

Ահազանգի հետքով ժամը 13:00-ի մոտակայքում 6-րդ փողոց ժամանած Ստյոպա Սաֆարյանը, նրան ուղեկցող անձինք անձամբ ականատես դարձան, թե ինպես են մի խումբ մարդիկ խոչընդոտում քարոզարշավին: Խոչընդոտողների թվում էր Նառա անունով ներկայացած մի կին` ՀՀԿ շտաբի ակտիվիստներից, որն անգամ զգուշացումից հետո շարունակում էր մարդկանցից ետ հավաքել Ս.Սաֆարյանի ու «Ժառանգության» քարոզչական նյութերը: ՀՀԿ շտաբում հավաքված իր բուկլետները պատգամավորը տեսել է անձամբ:

Ժամը 14:00-ի մոտակայքում 3-րդ փողոցում հավաքվում են ՀՀԿ շտաբերի շուրջ 30 ակտիվիստներ եւ Սաֆարյանի քարոզչական խմբերի հասցեին հնչեցնում հայհոյախառն, վիրավորական արտահայտություններ ու սպառնալիքներ: Հատկապես աչքի են ընկել 2 տղամարդ, որոնք ժամանել էին 22OU171 պետհամարանիշով ջիպ ավտոմեքենայով: Ներկայանալ հրաժարված հիշյալ երկու անձինք աղմկել են եւ պնդել, որպեսզի Սաֆարյանը «հավաքի բանդան եւ հեռանա իրենց թաղից»:

Իրադրության հետագա սրում թույլ չտալու համար Սաֆարյանը զանգահարել է ոստիկանություն եւ հաղորդում տվել հանցագործության մասին: Ոստիկանություն դիմելուն պես խմբված ՀՀԿ-ականները լքել են տարածքը:

Անկախ միջադեպից Ս.Սաֆարյանը եւ նրա շտաբի անդամները շարունակել եւ ավարտել են ծրագրված քարոզարշավը:

Ցավալի է, որ կատարվածը դատապարտող հայտարարությամբ հանդես չեկան ոչ ՀՀԿ կուսակցությունը, ոչ էլ նրա մեծամասնական թեկնածուն` Ռուբեն Հայրապետյանը:

Կոչ ենք անում թիվ 1 ընտրատարածքում մրցակից թեկնածուին եւ իրավապահ մարմիններին` անհապաղ միջոցներ ձեռնարկել հետայսու ընտրատարածքում նման միջադեպերի կանխման ու լարվածության հետագա ուժգնացում թույլ չտալու համար:

«Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբ

  1. Վերջին զանգ. Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 39 ավտոմեքենա
    Երևանում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 19 ավտոմեքենա, իսկ մարզերում` 20 ավտոմեքենա:
    18:12 24/05/2013
  2. Ցինիզմը միշտ կար, պարզապես պոկվել է «պատշաճության» դիմակը
    Հայաստանում քաղաքականությունը դարձել է ցինիզմի աստիճան պրագմատիկ, կորցնելով պսեւդոհայրենասիրության վարդագույն շղարշը:
    17:59 24/05/2013
  3. Բայց իմացեք, սոված մարդն ընդունակ է ամեն ինչի»,- նախազգուշացրեց պատգամավորը
    ԿԲ խորհրդի անդամ Աշոտ Մկրտչյանն այսօր Ազգային ժողովում այդպես էլ հստակ չպատասխանեց հարցին, թե Արմավիրի գյուղացիները երբվանի՞ց չեն վճարելու գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքները:
    16:59 24/05/2013
  4. Հակակարկտային կայանները անձրեւը կարկուտի՞ են վերածել
    «Թուրքիայի մոտով նա մտել է մեր հանրապետության տարածք, նա արդեն լրիվ կազմավորված է մտել, կատաստրոֆիկ ամպի մեջ եղել է 2.5 սանտիմետրանոց կարկուտ և թափվել է մեր հանրապետության վրա»
    16:41 24/05/2013
  5. Կարկուտը եւ Կոլցո օպերացիան
    Հայաստանում գործում է 154 հակակարկտային կայան, որոնք տեղադրված են չորս մարզերի 50 համայնքներում:
    16:16 24/05/2013
  6. Արմավիրի 46 համայնքներին հասցվել է 20-25 մլրդ դրամի վնաս. Գյուղնախարար
    Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հայտարարեց, որ ճշգրտված տվյալներով՝ կարկուտը վնաս է հասցրել Արմավիրի 46 համայնքներին
    16:09 24/05/2013
  7. Հովիկ Աբրահամյանը խնդրեց գյուղացիներին բացատրել օգնության մասին
    «Մի խնդրանք ունեմ, պարոն Կարապետյան, որ կառավարության որոշման և ձեր կողմից գործառույթների մասին համայնքներում հանդիպեք և բացատրեք»
    16:06 24/05/2013
  8. Նորածնի սպանության վերաբերյալ գործը դատարանում է
    Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վարույթ է ընդունվել ծննդաբերությունից հետո նորածնին ժամեր անց դաժանորեն սպանելու մեջ մեղադրվող մոր գործը:
    14:36 24/05/2013
  9. Երեւանում տեղի կունենա աշխատանքի տոնավաճառ
    Մայիսի 25-ին, ժամը 11-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակում կազմակերպվում է աշխատանքի տոնավաճառ
    14:06 24/05/2013
  10. Պաշտոնյաները կաջակցեն արմավիրցիներին անձնական միջոցներից
    Իրենց անձնական եկամուտներից հատկացումներ կանեն գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին:
    13:46 24/05/2013