Տարոն Մարգարյանը վաղը որոշում կկայացնի

    • Ներքին կյանք - Երեքշաբթի, 01 Մայիսի 2012, 17:10

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելել է Մաշտոցի պուրակ, ծանոթացել ընթացող բարեկարգման աշխատանքներին և իր դիրքորոշումն է հայտնել այնտեղ տեղադրված ժամանակավոր տաղավարների վերաբերյալ: Ըստ այդմ, Հանրապետության ղեկավարն առաջարկել է Երևանի քաղաքապետին այգու համալիր բարեկարգման շրջանակում ապամոնտաժել ժամանակավոր տաղավարները:

Անդրադառնալով սույն հարցին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնավորապես նշել է. «Այսօր Հանրապետության նախագահի հետ միասին այցելել ենք Մաշտոցի պուրակ, տեղում քննարկել կրպակների ապամոնտաժման և այգու բարեկարգման հետ կապված հարցերը: Հանրապետության նախագահի առաջարկությամբ վաղը` աշխատանքային օրվա ընթացքում, որոշում կկայացնեմ Մաշտոցի պուրակի կրպակների ապամոնտաժման վերաբերյալ: Սեղմ ժամկետներում կապամոնտաժենք կրպակները և կշարունակենք բարեկարգման աշխատանքները»:

Ի պատասխան սոցիալական ցանցերում քննարկվող այն հարցի, թե հնարավոր է արդյո՞ք, որ այդ տաղավարները կրկին վերատեղադրվեն Աբովյան փողոցում, Տարոն Մարգարյանն անհեթեթ է համարել այդ խոսակցությունները. «Մենք արդեն Աբովյան փողոցի կրպակները ապամոնտաժել ենք և այդ տարածքները հանձնել ենք բնակչությանը»,- ընդգծել է Երևանի քաղաքապետը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

  1. Հակակարկտային կայանները անձրեւը կարկուտի՞ են վերածել
    «Թուրքիայի մոտով նա մտել է մեր հանրապետության տարածք, նա արդեն լրիվ կազմավորված է մտել, կատաստրոֆիկ ամպի մեջ եղել է 2.5 սանտիմետրանոց կարկուտ և թափվել է մեր հանրապետության վրա»
    16:41 24/05/2013
  2. Կարկուտը եւ Կոլցո օպերացիան
    Հայաստանում գործում է 154 հակակարկտային կայան, որոնք տեղադրված են չորս մարզերի 50 համայնքներում:
    16:16 24/05/2013
  3. Արմավիրի 46 համայնքներին հասցվել է 20-25 մլրդ դրամի վնաս. Գյուղնախարար
    Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հայտարարեց, որ ճշգրտված տվյալներով՝ կարկուտը վնաս է հասցրել Արմավիրի 46 համայնքներին
    16:09 24/05/2013
  4. Հովիկ Աբրահամյանը խնդրեց գյուղացիներին բացատրել օգնության մասին
    «Մի խնդրանք ունեմ, պարոն Կարապետյան, որ կառավարության որոշման և ձեր կողմից գործառույթների մասին համայնքներում հանդիպեք և բացատրեք»
    16:06 24/05/2013
  5. Նորածնի սպանության վերաբերյալ գործը դատարանում է
    Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վարույթ է ընդունվել ծննդաբերությունից հետո նորածնին ժամեր անց դաժանորեն սպանելու մեջ մեղադրվող մոր գործը:
    14:36 24/05/2013
  6. Երեւանում տեղի կունենա աշխատանքի տոնավաճառ
    Մայիսի 25-ին, ժամը 11-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակում կազմակերպվում է աշխատանքի տոնավաճառ
    14:06 24/05/2013
  7. Պաշտոնյաները կաջակցեն արմավիրցիներին անձնական միջոցներից
    Իրենց անձնական եկամուտներից հատկացումներ կանեն գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին:
    13:46 24/05/2013
  8. Բացվեցին Կարմիր Շուկա գյուղի խմելու ջրի համակարգը եւ Մարտունու հիվանդանոցը
    Մայիսի 23-ին ԼՂՀ Մարտունու շրջանում հանդիսավորությամբ բացվեց համայնքի համար երկու կարեւորագույն ծրագիր
    13:23 24/05/2013
  9. Որտեղ է դնում զրոն Գալուստ Սահակյանը
    ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր ճեպազրույցների ժամանակ ասաց, որ մտքի հեղափոխությունն աստիճանական գործընթաց է:
    13:17 24/05/2013
  10. Լեւոն Զուրաբյանը Գալուստ Սահակյանի առիթով. «Բանականության առումով պուճուր եղբայրների վրա չեն նեղանում
    ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամին ասաց, որ ուզում է սկսել մի սենսացիոն հայտարարությունից, որ երեկ բացահայտվեց ԱԺ-ում:
    12:42 24/05/2013