Դա կհամարեմ հաղթանակ

    • Ներքին կյանք - Երեքշաբթի, 01 Մայիսի 2012, 16:02

ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է վերջին զարգացումներին: «Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատությունն աշխարհում» ամենամյա զեկույցը: Ցավալի է, որ Հայաստանը շարունակում է դասվել «անազատ» մամուլ ունեցող երկրների շարքում և 197 երկրների մեջ գրավում է 149-րդ տեղը՝ Անգոլայի և Պակիստանի միջև: Երբ Հայաստանում մամուլը նույնիսկ «մասամբ ազատ» չի դասակարգվում, ի՞նչ ժողովրդավարության մասին կարող է խոսք լինել:

Այսօր մեկ այլ իրադարձություն տեղի ունեցավ, որն ինչ-որ առումով կապվում է մամուլի և սոցիալական ցանցերի հետ՝ ՀՀ նախագահն այցելեց Մաշտոցի պուրակ և քաղաքապետին հորդորեց ապամոնտաժել այնտեղի կրպակները: Եթե կրպակները իրոք ապամոնտաժվեն, ես դա կհամարեմ ոչ միայն բնապահպան ակտիվիստների հաղթանակը, այլև թեկուզ սահմանափակ լսարան ունեցող ինտերնետային լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի հաղթանակը:

Հիմա պատկերացրե՛ք՝ եթե մեր հեռուստատեսությունները նույն ազատությունն ունենան, ինչ ինտերնետային լրատվամիջոցները, որքան արագ Հայաստանը կդառնա նորմալ պետություն»,- գրել է Օսկանյանը:

  1. Վարչապետի տառապանքներն անիմաստ չանցան
    Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ ԱԺ ներկայացրած կառավարության ծրագրին.
    09:34 21/05/2013
  2. ՄԱՊ-ի Ալիկը «քաշեց» գյուղացիներին
    Արմավիրի մարզից մեծամասնական կարգով պատգամավոր ընտրված Ալեքսան Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ) այսօր Ազգային Ժողովում վարչապետ Տիգրան Սարգսյանին ներկայացրեց իր հաշվարկները
    18:04 20/05/2013
  3. Լսեցի՞ք, ինչ ասացի
    Էներգետիկայի և բնական պաշարների նախարար նախարար Արմեն Մովսիսյանին այսօր լրագրողներն Ազգային ժողովում մի քանի հարց ուղղեցին գազի գնի վերաբերյալ:
    17:42 20/05/2013
  4. Նախկին վարչապետը կառավարությանը խորհուրդ տվեց չխառնվել գազի գնագոյացմանը
    «Կառավարությունը միայն թանկացնում է գազի գինը: Ուղղորդելով հանրության ուշադրությունը սահման՝ դուք մեզ շփոթեցնում եք՝ ասելով, որ Հայաստանն ստանում է ամենաէժան գազը»,- նշեց Բագրատյանը:
    16:40 20/05/2013
  5. Զարուհի Փոստանջյանը վարչապետին. Անկեղծ չեք
    Տիգրան Սարգսյանը պատասխանելով Փոստանջյանին՝ ասաց. «Այն որ ամեն օր վատ լուրեր եք լսում, դժբախտ պատահարների մասին եք տեղեկանում, դա մեր թափանցիկ աշխատելու արդյունքն է»:
    15:46 20/05/2013
  6. Արմենիա Միջազգային Օդանավակայաններ ընկերության պարզաբանումը
    Տեղեկատվությունն, իբր Կարեն Բաբայանը փորձել է «արժեքավոր արվեստի գործեր» Հայաստանից արտահանել, չի համապատասխանում իրականությանը:
    15:34 20/05/2013
  7. Վարչապետը չդիմացավ առաջին իսկ հարցին, իր հեղափոխական ճառից հետո
    Ալեքսանդր Արզումանյանն այսօր ԱԺ-ում կառավարության գործունեության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետից հետաքրքրվեց՝ Հայաստանում կա՞ն մենաշնորհներ
    15:12 20/05/2013
  8. Գ. Ջհանգիրյան. Ափսոս Անդրանիկ Միրզոյանն այլեւս ՀՔԾ պետ չէ, այլապես նրան հարցեր կտային
    «Եթե քաղաքական մեծամասնությունը և կոալիցիան ցանկանար Մարտի 1-ի հանձնաժողովի միջոցով ինչ-որ հարցեր լուծել, ապա լավագույն առիթը մենք արդեն ներկայացրել էինք»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը
    15:05 20/05/2013
  9. Զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծանր կայուն
    Ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Սարգսյանի առողջական վիճակը, ով օրերս գլխի շրջանում ստացել էր հրազենային վնասվածք և տեղափոխվել Նոյեմբերյանի քաղաքային հիվանդանոց, շարունակում է մնալ ծանր կայուն:
    14:58 20/05/2013
  10. Արկադի Վարդանյանը կասկածվում է սպանություն նախապատրաստելու մեջ
    մայիսի 20-ին Երևան քաղաքում ձերբակալվել են Արսեն Ռոբերտի Ավետյանը և Արկադի Արշավիրի Վարդանյանը, որոնք կասկածվում են Արսեն Ավետյանի հոր` Ռոբերտ Աբրահամի Ավետյանի սպանությունը նախապատրաստելու մեջ:
    14:55 20/05/2013