Նոր Ժամանակներ կուսակցությունը կոչ է անում չքվեարկել ՀՀԿ, ԲՀԿ եւ ՕԵԿ-ի օգտին

    • Ներքին կյանք - Երկուշաբթի, 30 Ապրիլի 2012, 12:32

Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 14:00-ին Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ Նոր Ժամանակներ կուսակցության ակտիվի հերթական ժողովը:

Քննարկման գլխավոր թեման մայիսի 6-ին կայանալիք խորհրդա-րանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հանդեպ ՆԺԿ դիրքորոշման հարցն էր:

Կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը հավաքի մասնակիցներին ներկայացրեց 2012թ. մարտի 18-ի ակտիվի ժողովից հետո Հայաստանում և նրա շուրջ ընթացող քաղաքական պրոցեսների ողջ տրամաբանությունը: Նրա համոզմամբ ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների նախընտրական քարոզչությունը ավելի տեսանելի դարձրեց Հայաստանի առջև կանգնած մարտահրավերների տիրույթում այս թատերականացված միջոցառման ողջ սնանկությունը:

Ժողովի մասնակիցներն իրենց ելույթներում վերահաստատեցին, որ մայիսի 6-ին պետք է գնալ ընտրության և կոչ անել մեր հայրենակիցներին ոչ մի ձայն չտալ իշխող կոալիցիայի բոլոր քաղաքական ուժերին /ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ/:

Ակտիվի ժողովն այդ հարցի հետ կապված առաջարկեց ՆԺԿ վարչությանը հանդես գալ քաղաքական հայտարարությամբ:

  1. Մահացել է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր բարձրագույն սպայական հանձնաժողովի նախագահը
    67 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր բարձրագույն սպայական հանձնաժողովի նախագահ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Ստեփան Վահանի Միրզոյանը:
    15:29 19/05/2013
  2. Խաչատուրովը ժամանակ չունի
    Այս լուսանկարն արվել է օրերս, Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների եւ գործընկեր պետությունների ԶՈՒ գլխավոր շտաբների ղեկավարների հավաքի ժամանակ:
    10:21 19/05/2013
  3. Ոստիկանության հայտարարությունը
    Նոյեմբերյանի զորամասում մայիսի 15-ին սպանված Լյուքս Ստեփանյանի հարազատներն այսօր փորձել են նրա դին բերել Երևան՝ բողոքի ակցիա անցկացնելու համար:
    22:41 18/05/2013
  4. Զոհված զինծառայողին հուղարկավորեցին
    20-ամյա Լյուքս Ստեփանյանի դին այսօր հողին հանձնեցին: Հնչեց հիմնը, երեք համազարկ արձակեցին:
    21:07 18/05/2013
  5. Ցույց կառավարության շենքի մոտ
    Այսօր ՀՀ կառավարության նստավայրի մոտ տեղի է ունեցել բողոքի ցույց, որը սկսել էր ի աջակցություն Վերին Գետաշեն գյուղի բնակիչ Ստեփանյանների ընտանիքի
    18:11 18/05/2013
  6. Իրավապահները ջարդել են Կենտրոն հեռուստատեսության տեսախցիկը
    Կենտրոն հեռուստատեսության տնօրեն Գոռ Մարտիրոսյանի հայտարարությունը
    17:43 18/05/2013
  7. Սեյրան Օհանյանը պատմել է սպանության մանրամասները
    «Հայի արյուն է, ըմբոստություն է, մեր ոչ հանդուրժողական լինելն է: Ես էլ որ զիջող չլինեի, միգուցե եսիմ որտեղ նստած կլինեի»,- ասաց նա:
    16:57 18/05/2013
  8. Դատարանը Վահե Ղուկասյանին տուժող չճանաչեց
    «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Հայկ Ալումյանը նշեց, որ անպայման այս որոշումը բողոքարկելու է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան:
    16:38 18/05/2013
  9. Արցախբանկ ՓԲ ընկերությանը վերաբերվող հրապարակումների վերաբերյալ
    13.05.2013 թվականին Հայաստանի էլեկտրոնային տարբեր մամուլի էջերում հայտնվեցին հրապարակումներ, որտեղ շոշափվում է «Արցախբանկ» ՓԲ ընկերության անունը` կապված «Տոնուս» ՍՊ ընկերության և նրա հաճախորդներ հանդիսացող անձանց տարաձայնությունների հետ:
    16:36 18/05/2013
  10. Կառավարության շենքի մոտ հավաքվել են զոհված զինծառայողների ծնողները. Լուսանկարներ, տեսանյութ
    Այս պահին կառավարության շենքի առջեւ հավաքվել են զոհված զինծառայողների ծնողներ
    14:39 18/05/2013