Ոստիկանության սադրանքը. տեսանյութ

    • Ներքին կյանք - Կիրակի, 29 Ապրիլի 2012, 16:54

Արդեն ավելի քան 80 օր է, ինչ մենք` Հայաստանի ինքնորոշված քաղաքացիներս, Մաշտոցի պուրակում պայքարում ենք մեր հանրային տարածքի պաշտպանության, հանրային սեփականության վերանվաճման և մեր սահմանադրական իրավունքները կենսագործելու համար:

Այս ընթացքում մենք կիրառել ենք իրավական և քաղաքացիական խաղաղ պայքարի բազմաբնույթ մեխանիզմներ, քաղաքացիական անհնազանդություն և դիմադրություն, հետևողական գործընթաց ենք ծավալել մեր իրավունքները պաշտպանելու և նվաճելու համար:

Երևանի քաղաքային իշխանությունները և ՀՀ կառավարությունը այս ընթացքում չեն կարողացել ադեկվատ իրավական ու քաղաքական արձագանք և լուծում տալ: Մինչև օրս իշխանությունները հանրությանը չեն տրամադրել բազմաթիվ տեղեկություններ և փաստաթղթեր Աբովյան փողոցում տեղադրված խանութների և Մաշտոցի պուրակի գործընթացների օրինականության վերաբերյալ:

Միևնույն ժամանակ քաղաքապետի և ՀՀ կառավարության որոշումների հետևանքով արդեն 80 օրից ավելի է, որ հարյուրից ավելի ոստիկաններ, հատուկ ջոկատայիններ, երբեմն նաև հատուկ ռազմական պատրաստությամբ, օր ու գիշեր պահակություն են անում ապօրինի շինություններում` պաշտպանելով ապօրինի որոշումները և մասնավոր անձանց ոչ իրավաչափ շահերը՝ ի հաշիվ հանրայինի:

Այսօր, ապրիլի 29-ին, ակտվիստները շուրջօրյա նստացույց հայտարարելու նպատակով փորձել են վրան տեղադրել Մաշտոցի պուրակում, ինչին ոստիկանությունը արձագանքել է անհամաչափ բռնի ուժ կիրառելով խաղաղ ցուցարարների նկատմամբ: Ոստիկանները, այդ թվում՝ պարետապահակային ծառայության հատուկ գունդը (կարմիր բերետավորներ), ինչպես նաև անձամբ հրամանատարական անձնակազմից Ռ. Մելքոնյանը, Կ. Մովսիսյանը և Վ. Օսիպովը քաշքշել են, հարվածել են, նետել են գետնին, փորձել են խեղդել, հայհոյել են, սադրել են, վիրավորել են քաղաքացիներին և առգրավել երկու վրան: Բռնությունների հետևանքով տասից ավելի ակտիվիստներ սալջարդերով, ծնոտի կոտրվածքով, կողոսկրերի և ներքին օրգանների վնասվածքներով տեղափոխվել են պուրակին հարակից՝ Մարգարյան հիվանդանոց հետազոտության և բուժօգնության համար:

Ոստիկանությունը դիմեց սադրանքների, սկսեց բղավել ակտվիստների վրա և հայհոյել նրանց, ինչին ի պատասխան ակտիվիստները արձագանքեցին խաղաղության կոչերով: Սակայն ոստիկանությունը և պարետապահակային ծառայության հատուկ գունդը (կարմիր բերետավորներ) հանկարծակի զանգվածաբար հարձակվեցին ակտիվիստների վրա և առանց օրենքով սահմանված ընթացակարգերի պահպանման, առանց նախազգուշացման և իր գործողությունների հիմնավորման բռնի կերպով, ձերբակալեցին ակտիվիստներից վեց հոգու և մեկ հոգու ապամոնտաժող բրիգադից. Արման Յարալյանը, Գոռ Հակոբյանը, Գևորգ Սաֆարյանը, Եղիա Ներսեսյանը, Կարեն Հարությունյանը Վահրամ Սողոմոնյանը, և ապամոնտաժող Արմեն Հովհաննիսյանը:

Ներկա պահին նշված ակտիվիստները գտնվում են արգելանքի տակ ոստիկանության Կենտրոնի բաժնում:

Մենք՝ ՀՀ ինքնորոշված քաղաքացիներս, հայտարարում ենք, որ անկախ ոստիկանության գործադրած բռնությունների և ակտվիստների ձերբակալման փաստից, չենք լքելու Մաշտոցի պուրակը, պաշտպանելու ենք խաղաղ ցույցի իրականացման մեր իրավունքը, մինչև վերջ տեր ենք կանգնելու հանրային տարածքին և սեփականությանը, հասնելու ենք պուրակում գտնվող կրպակների և մյուս հիմնական շինությունների ապամոնտաժմանը: Մենք չենք հանդուրժի ոստիկանների, հրահանգ տվողների և ստեղծված իրավիճակի համար պատասխանատու մյուս պաշտոնյաների անպատժելիությունը և հետամուտ ենք լինելու, որպեսզի մեր նկատմամբ կիրառված բռնի գործողությունների, կատարված այլ անօրինականությունների համար պատասխանատուները պատժվեն օրենքի ողջ խստությամբ:


  1. Գագիկ Հարությունյանի արջը փախել է եւ վնասել մարդկանց
    Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի՝ Կոտայքի մարզի իր հայրենի Գեղաշեն գյուղի առանձնատան տարածքից փախել է արջը:
    10:16 19/06/2013
  2. Խոստացել է տրամադրել տրակտորներ ու գումարներ է վերցրել գյուղացիներից
    Արշակ Աբրահամյանը, ներկայանալով որպես գյուղնախարարության աշխատակից, Տավուշի մարզի մի շարք գյուղերի բնակիչներից խաբեությամբ հափշտակել է գումարներ
    19:46 18/06/2013
  3. Գեներալ Սարոյան. «Որ ասեմ քյասիբ եմ, կհավատա”ս, իհարկե հարուստ եմ»
    «Այ մարդ, ես շատ գիտեմ, մթոմ ես մեր տունը շատ եմ կարում կառավարեմ, հիմա անցնել խալխի տներին»:
    19:00 18/06/2013
  4. Գեներալ Մանվելը 1 ամիս հետո կփոխի նախագահին ու վարչապետին
    «Զենքն ու գրանատան իրարից չէին տարբերում, առաջին օրերին էին զոհվում, երկրորդ օրերին, օր ա եղել, 8-9 ուղղաթիռ վիրավոր ու զոհ ենք ուղարկել, անձամբ ես»:
    18:16 18/06/2013
  5. Ինսուլինի հերթական խմբաքանակը բաշխվել է
    ՀՀ առողջապահության նախարարությունը հանրապետության բուժհաստատություններին հատկացրել է ինսուլինի հերթական խմբաքանակը։
    18:02 18/06/2013
  6. Պարզաբանում Թուրքիայում վթարի ենթարկված միկրոավտոբուսի կապակցությամբ
    Այն պատկանում է 1981թ-ին ծնված, իրաքահայ Արա Էդուարդ Հոսեփին
    17:25 18/06/2013
  7. Տասնյակ մարդիկ, որոնք Հրազդանի ձորում կանգնել, կամուֆլյաժով նկարվել են և այսօր համարվում են ազատամարտիկներ
    ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ ասաց, որ այս փաթեթով կարծես հաթաթա են տալիս ու «ջիջիլ գցում» ընդդիմությանը, թե կարգավորում են ազատամարտիկների խնդիրները:
    17:06 18/06/2013
  8. Եվս երկու ամսով երկարացվել է Վարդան Ղուկասյանի եղբորորդու կալանքի ժամկետը
    Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր ևս երկու ամսով երկարացրել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի կալանքի ժամկետը:
    17:05 18/06/2013
  9. Վարչապետը ծանոթացել է Սանահինի վանական համալիրի վերականգնողական աշխատանքների ընթացքին
    Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանի առաջին կանգառը եղել է Սանահինի վանական համալիրում:
    16:54 18/06/2013
  10. Գեներալ Սարոյանը գոռգոռում էր պատգամավորների վրա
    Պատգամավոր Սամվել Ֆարմանյանը մանրամասնեց, որ օրենքով երկրապահ կամավորականի կարգավիճակ են ստանում այն անձինք, ովքեր ոչ պակաս երեք ամիս կամավորական սկզբունքով մասնակցել են մարտական գործողություններին:
    16:37 18/06/2013