«Եթե ինքս զգամ որևէ լարվածություն, առաջինը կփորձեմ չեզոքացնել այն»

    • Ներքին կյանք - Հինգշաբթի, 26 Ապրիլի 2012, 20:09

Մամուլում հրապարակումներ են եղել, որոնցում թիվ 6 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու ԲՀԿ ներկայացուցիչ Վահան Կարապետյանը ՀՀԿ թեկնածու Ռուբեն Հովսեփյանի մասին մեղադրական արտահայտություններ էր հնչեցրել, ասելով որ Աջափնյակում իրավիճակը ծայրահեղ լարված է: Ռուբեն Հովսեփյանն այսօր անդրադարձել է պատգամավորի թեկնածուի հայտարարությանը:

Ինձ համար ակնհայտ է, թե ինչու է Վահանիկը նման հայտարարություններ ու կանխատեսումներ անում, մնում է, որ ինքը դա գիտակցի: Իսկ մեր հանրության համար ասեմ, որ լինելով Աջափնյակ համայնքի ղեկավար, 6 տարի ձգտել եմ, որ համայնքում մթնոլորտը խաղաղ ու հանգիստ լինի: Շատերն են տեսել՝ ապրել եմ բնակիչների հոգսերով, շատ բան արել, որ մեկի մատը փուշ չմտնի և այդ ամենն առանց թմբկահարելու: Էլ ուր մնաց թե այսօր հանդուրժեմ, որ որոշ մարդիկ իրենց կեղտոտ քաղաքական խաղերի համար փորձեն արհեստական լարվածություն ստեղծել և արյան կոչեր հնչեցնեն Աջափնյակում: Ես արդեն որոշակի մտավախություն ունեմ, որ այս կերպ թեկնածուն փորձում է կանխավ ապահովագրել իր կողմից ձեռնարկվելիք ինչ-ինչ գործողությունները, դրանք փորձելով օր առաջ վերագրել մեզ: Եթե ինքս զգամ որևէ լարվածություն, առաջինը կփորձեմ չեզոքացնել այն: Մեզ համար կարևորը մեր բնակիչների ազատ ընտրելու հնարավորության ապահովումն է և ազնիվ մրցակցության պահպանումը: Բարոյական, պարկեշտ մարդը բարոյական է մնում ինչպես կյանքի տարբեր իրավիճակներում, այնպես էլ քաղաքականության  մեջ: Հասկանում եմ, թե որոշ թեկնածուների խուճապը որտեղից է գալիս: Մենք հանգիստ, քաղաքակիրթ եղանակով մեր քարոզարշավն ենք իրականացնում: Ամեն օր բազմաթիվ հանդիպումներ ենք ունենում մեր բնակիչների հետ, որոնցից շատերին անձամբ եմ ճանաչում: Ինչպես արդեն ասացի, 6 տարի եղել եմ վարչական շրջանի ղեկավար եւ շատ լավ գիտեմ բոլորին. թե նրանց խնդիրներն ու դժգոհությունները, թե գոհունակությունը կատարված աշխատանքից: Իսկ եթե  ոմանց  աշխատանքը  ընտրողների հետ չի  ստացվում  և  մնացել են սեւ քարոզչության հույսին, դա իրենց խնդիրն է:  Կյանքը շարունակվելու  է նաև մայիսի 6-ից հետո :

Մեր ընտրողներն ապրում են սովորական  առօրյա կյանքով: Այդ ոմանք են իրենց երազներում  ահաբեկումներ ու խառնաշփոթ տեսնում, որն ապացուցում է, որ ոչ թե Ռուբեն Հովսեփյանի, այլ՝ իրենց գործերն են տխուր: Մամուլում արդեն բազմիցս է գրվել, թե իրականում այդ որ ուժերն են, որ իրենց քարոզչությունը կառուցում են տարբեր թաղային հեղինակությունների միջոցով և ինչպես ավելի վաղ ասել եմ, «գողն ավելի բարձր է գոռում՝ բռնեք գողին»: Իրականում իրենք մեր աչալրջության պատճառով չեն կարողանում իրենց կեղտոտ տեխնոլոգիաները մինչև վերջ կիրառել, ուստի մնացել են պարզունակ շանտաժի հույսին, չգիտակցելով, որ կենսագրությամբ  ու կատարած աշխատանքով  միայն կարող են ստանալ  ընտրողի վստահության քվեն եւ ոչ թե այլ թեկնածուներին զրպարտելու  ու վարկաբեկելու ճանապարհով: Միեւնույն է, զրպարտողներն այնքան փոքր ու չկայացած մարդիկ են, որ անգամ նրանց այդ զազրախոսությունները ոչ միայն չեն կարող որեւէ նշանակություն ու ազդեցություն ունենալ, այլ՝ ուղիղ հակառակը, իրենց սուր արձագանքն են գտել համայնքում ու հարուցել աջափնյակցիների դժգոհությունը: Համայնքը զորավոր է և կասի իր խոսքը մայիսի 6-ին:

  1. Ինչու է Վերահսկիչ պալատը խուսափում նյութերն ուղարկել դատախազություն
    Արդեն մի քանի օր է, ինչ հայ հասարակությունն ԱԺ ամբիոնից լսում է երկրում տիրող կոռուպցիոն բարքերի, հայ չինովնիկների կողմից բյուջեն թալանելու, պետական փողերը յուրացնելու եւ իրենց վստահված պաշտոնեական դիրքը չարաշահելու մասին:
    19:16 19/06/2013
  2. Իրան-Հայաստան էլեկտրագիծը վերջապես կկառուցվի
    ԱԺ-ն այսօր հավանության է արժանացրել Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի...
    18:59 19/06/2013
  3. Սենսացիա Ազգային Ժողովում
    Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը սենսացիոն հայտարարություն է արել:
    18:16 19/06/2013
  4. Սուրիկ Խաչատրյանը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ
    Գեղարքունիքի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի վարիչ Սուրիկ Խաչատրյանը մեղադրվում է զոհված ազատամարտիկի այրիից կաշառք պահանջելու մեջ։
    17:44 19/06/2013
  5. Սեյրան Օհանյանի նոր նշանակումը
    Գեներալ-մայոր Հովիկ Ֆոլիկի Օհանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ հատուկ հանձնարարությունների գծով գեներալի պաշտոնում:
    17:31 19/06/2013
  6. Տիկին Շողիկը Լֆիկ Սամոյին լավ չի ֆինանսավորում
    ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր խորհրդարանում լրագրողների համար անակնկալ եկավ և նստեց լրագրողների կողքին:
    17:19 19/06/2013
  7. Լֆիկ Սամոն Կարֆուրի տեղը դատարկ չթողեց
    Եթե Կարֆուրը գա էլ Հայաստան, ապա արդեն ավելի հավանական է, որ նա գա որպես Հայաստանի օլիգարխիական բիզնես ընտանիքի անդամ:
    16:41 19/06/2013
  8. Արծվիկ Մինասյան. Նվազագույն աշխատավարձի մասին նախագիծը մեծացնելու է ստվերը
    Արծվիկ Մինասյանը նշեց, որ 45 հազար դրամը չի ծածկում անգամ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը:
    16:12 19/06/2013
  9. Վարդան Այվազյանը պատասխանել է Լեւոն Զուրաբյանին
    Լևոն Զուրաբյանն այսօր խորհրդարանում իր ելույթում անդրադարձել էր բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի շուրջ ստեղծված միջազգային սկանդալին
    16:07 19/06/2013
  10. Վովա Գասպարյանը գիտե՞ Վանո Սիրադեղյանի տեղը
    Ոստիկանապետ Վովա Գասպարյանը անդրադարձել է վարչապետի անունով շրջանառվող օֆշորային պատմության «հիմնադիր» Աշոտ Սուքիասյանին
    15:34 19/06/2013