Սարդարապատը ցավակցել է

  • Ներքին կյանք - Հինգշաբթի, 26 Ապրիլի 2012, 12:38

Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը ցավով ստացավ հայտնի լրագրող Արմեն Դիլանյանի անակնկալ մահվան գույժը:

Արմեն Դիլանյանի մահով հայ լրատվությունը կորցրեց պրոֆեսիոնալիզմով և անաչառությամբ աչքի ընկնող իր լավագույն ներկայացուցիչներից մեկին, իսկ «Սարդարապատ» շարժումը` իր բարեկամին և աջակցին:

Շարժման մեջ տեսնելով Հայաստանի և ընդհանրապես հայկական իրականության մեջ դրական շրջադարձի հույս, 2011 և 2012 թվականներին Արմեն Դիլանյանն իր մասնագիտական անշահախնդիր ծառայությունը բերեց Լոս Անջելոսում «Սարդարապատ» շարժման ծանոթացման և նրա գաղափարների մասսայականացման գործին:

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Արմենի ընտանիքին և հարազատներին:

Ամենաընթերցվածը