Ում խոսնակն է Օսկանյանը

    • Ներքին կյանք - Երկուշաբթի, 23 Ապրիլի 2012, 19:42

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ:

- Նախընտրական քարոզարշավն արդեն կես է ընկել, ինչպե՞ս եք գնահատում այս ընթացքը:

- Նախընտրական քարոզարշավը շատ ակտիվ է, շատ լավ, առավել եւս, որ դաշտը բաց է եւ յուրաքանչյուրը կարողանում է իր ծրագրերն իրականացնել ժողովրդի մեջ:

- Ընդդիմությունը, մասնավորապես, Հայ Ազգային Կոնգրեսը քննադատության թիրախ է ընտրել ՀՀԿ-ին, սակայն ՀՀԿ-ն կարծես չի պատասխանում այդ քննադատություններին. ասելիք չունե՞ք, թե փորձում եք ցույց տալ, որ հանդուրժող եք:

- Մենք պարզապես չենք ցանկանում հակադարձել, որովհետեւ այդ դեպքում վերեւներում ազատություն է առաջանում, իսկ ներքեւում, ընտրողների մեջ բավական լարված պրոցեսներ են գնալու, ինչն էլ բացասաբար է անդրադառնում ընտրությունների ընթացքին: Եվ հետո՝ սովորաբար պատասխանում ես այն դեպքում, երբ արդեն գիտես, որ քեզ հետ հավասարակշիռ քաղաքական ուժ է, փորձում ես պատասխաններ տալ, որ հասկանալի դառնա ընտրողների առաջ: Իսկ այս դեպքում հավասարակշռված քաղաքական ուժ, կարծում եմ, չկա:

- Ինչպես եք վերաբերվում այն հանգամանքին, որ կոալիցիոն ԲՀԿ-ն այսօր ընդդիմության հետ միասին է մի ճամբարում գործում:

- Դա, կարծում եմ, Վարդան Օսկանյանին պետք է հարցնեք, որի տեսակետները չի կիսում ԲՀԿ-ն:

- Այսինքն՝ կարծում եք, որ նա ԲՀԿ-ում առանձին խա՞ղ է խաղում:

- Ոչ թե առանձին խաղ է խաղում, այլ ինքը նույն իրավիճակային մոտեցումներն ունի, ինչ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

- Հնարավո՞ր է ԲՀԿ մեջ լինելով նման գործելաոճ դրսեւորել, այս կուսակցությունից տարբերվող տեսակետ հայտնել:

- Դա արդեն ԲՀԿ-ին պետք է հարցնեք: Իմ կարծիքով՝ նա խոսնակի դեր է կատարում, բայց ոչ ԲՀԿ խոսնակի:

- Գուցե ԲՀԿ ներսում հստակ դերաբաշխում կա, որ նա պետք է քննադատի իշխանություններին, մյուսները մեղմեն քննադատության ազդեցությունը, կամուրջներ կառուցեն ՀՀԿ հետ:

- Մենք շատ բաց ենք: Նման բան չենք մտածում, նման վերլուծություններ չենք կատարում: Մենք մտածում ենք, որ ում հետ կոալիցիայի մեջ ենք, մաքուր ձեւով պետք է համագործակցենք, նույնը ակնկալում ենք նրանցից: Այնպես որ՝ չեմ կարծում, թե նրանց մոտ էլ ներքին նման բան կա:

- Տեսակետ կա, որ ՀՀԿ-ն իր հույսը դրել է կրիմինալի, ընտրակաշառքի եւ ցուցակային կեղծիքների վրա:

- Ուժեղ ուժերի նկատմամբ միշտ պրովոկացիաներ լինում են: Բայց չեմ կարծում, որ անընդհատ կրիմինալ ասելով, մեզ վարկաբեկելով, խոցեր ու ճեղքեր գտնելով մեզ կարող են թուլացնել: Ընդհակառակը՝ դրանով մեզ ուժեղացնում են:

- Բայց ասում են՝ այս օրերին բանտերից քրեական տարրերին ազատ են արձակում՝ պայմանով, որ ՀՀԿ օգտին աշխատեն: Օրինակ՝ Շենգավիթ համայնքում կրիմինալը, ըստ շրջող լուրերի, աշխատելու է ՀՀԿ-ի եւ Բելլաջիոյի Գրիշ մականունով Գրիգորի Մարգարյանի համար:

- Իսկ հիվանդանոցներից եթե մարդիկ են դուրս թողնում, էլի մեզ համար ե՞ն աշխատում: Ես նման ինֆորմացիա չունեմ, որ բանտից մարդիկ դուրս գան եւ ակնհայտ պաշտպանեն քաղաքական ուժի: Ինչպե՞ս է կրիմինալը պաշտպանելու մեզ: Ամբողջ ազգին կրիմինալի տե՞ղ եք դրել: Մի կողմից վարկաբեկում են, որ այս ազգը կաշառակեր է, ընտրակաշառք է վերցնում: Մյուս կողմից էլ պրովոկացիա են անում, որ այնքան կրիմինալ են, որ բանտերից մարդ են դուրս թողնում, քարոզարշավ կազմակերպո՞ւմ: Մի փոքր եթե ժողովրդին հարգենք, նման հայտարարություններ չպետք է անենք: Քաղաքական գործիչները պարտավոր են նախ ժողովրդին սիրել, հետո քաղաքականության մեջ մտնել: Եթե ժողովրդին սիրեին, նման պրովոկացիաների չեն գնա:

  1. Ինչու է Վերահսկիչ պալատը խուսափում նյութերն ուղարկել դատախազություն
    Արդեն մի քանի օր է, ինչ հայ հասարակությունն ԱԺ ամբիոնից լսում է երկրում տիրող կոռուպցիոն բարքերի, հայ չինովնիկների կողմից բյուջեն թալանելու, պետական փողերը յուրացնելու եւ իրենց վստահված պաշտոնեական դիրքը չարաշահելու մասին:
    19:16 19/06/2013
  2. Իրան-Հայաստան էլեկտրագիծը վերջապես կկառուցվի
    ԱԺ-ն այսօր հավանության է արժանացրել Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի...
    18:59 19/06/2013
  3. Սենսացիա Ազգային Ժողովում
    Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը սենսացիոն հայտարարություն է արել:
    18:16 19/06/2013
  4. Սուրիկ Խաչատրյանը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ
    Գեղարքունիքի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի վարիչ Սուրիկ Խաչատրյանը մեղադրվում է զոհված ազատամարտիկի այրիից կաշառք պահանջելու մեջ։
    17:44 19/06/2013
  5. Սեյրան Օհանյանի նոր նշանակումը
    Գեներալ-մայոր Հովիկ Ֆոլիկի Օհանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ հատուկ հանձնարարությունների գծով գեներալի պաշտոնում:
    17:31 19/06/2013
  6. Տիկին Շողիկը Լֆիկ Սամոյին լավ չի ֆինանսավորում
    ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր խորհրդարանում լրագրողների համար անակնկալ եկավ և նստեց լրագրողների կողքին:
    17:19 19/06/2013
  7. Լֆիկ Սամոն Կարֆուրի տեղը դատարկ չթողեց
    Եթե Կարֆուրը գա էլ Հայաստան, ապա արդեն ավելի հավանական է, որ նա գա որպես Հայաստանի օլիգարխիական բիզնես ընտանիքի անդամ:
    16:41 19/06/2013
  8. Արծվիկ Մինասյան. Նվազագույն աշխատավարձի մասին նախագիծը մեծացնելու է ստվերը
    Արծվիկ Մինասյանը նշեց, որ 45 հազար դրամը չի ծածկում անգամ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը:
    16:12 19/06/2013
  9. Վարդան Այվազյանը պատասխանել է Լեւոն Զուրաբյանին
    Լևոն Զուրաբյանն այսօր խորհրդարանում իր ելույթում անդրադարձել էր բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի շուրջ ստեղծված միջազգային սկանդալին
    16:07 19/06/2013
  10. Վովա Գասպարյանը գիտե՞ Վանո Սիրադեղյանի տեղը
    Ոստիկանապետ Վովա Գասպարյանը անդրադարձել է վարչապետի անունով շրջանառվող օֆշորային պատմության «հիմնադիր» Աշոտ Սուքիասյանին
    15:34 19/06/2013