Երեւանի թիվ 11 եւ 12 ընտրատարածքների սահմանները գծելիս ուշագրավ պատկեր է ստացվել. Շենգավիթ համայնքի Հ. Հովսեփյան 11 շենքը մտել է 12 ընտրատարածքի մեջ, մինչդեռ, դրան հարակից մյուս բոլոր շենքերը 11 ընտրատարածքի կազմում են:
Ասում են Հ.Հովսեփյան 11 շենքում հիմնականում բնակվում են ծագումով ապարանցիներ, եւ այդ շենքն էլ թաղում կոչում են «ապարանցիների շենք»: Եվ քանի որ թիվ 12 ընտրատարածքում առաջադրվել է ծագումով ապարանցի Լյովա Խաչատրյանը, հատուկ նրա համար իր հայրենակիցներով բնակեցված շենքը մտցրել են այդ ընտրատարածքի կազմում:
