Գիտության Պետական կոմիտեն փող չի՞ ուզում

    • Ներքին կյանք - Երկուշաբթի, 23 Ապրիլի 2012, 18:34

Մի քանի շաբաթ արաջ ԱրմՆյուզ հեռուստաընկերությամբ, “Բրիֆինգ” հաղորդման շրջանակներում Գիտության Պետական Կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը պատասխանում էր գիտության ոլորտի ներկայացուցիչների հարցերին: Վերջիններիս թվում էին Արեգ Միքայելյանը, Արթուր Իշխանյանը, Խաչիկ Գևորգյանը, Կառլեն Խաչատրյանը և Ձեր խոնարհ ծառան:

Սամվել Հարությունյանին տրվեցին բազմաթիվ հարցեր, որոնց մի մասը փաստացի մնաց անպատասխան: Եղան նաև բավական ուշագրավ հայտարարույթուններ, որոնց թվում այն, որ Հայաստանում արժանավոր գիտնականները ստանում են 200-300 հազար դրամ աշխատավարձ (ընթերցողին քաջ հայտնի է, որ դա շատ հեռու է իրականությունից):

Սակայն, գիտության ֆինանսավորման ավելացման արդեն հանրային դարձած պահանջի ֆոնին շատ կարևոր էր այլ հարց. որքանո՞վ է Գիտության Պետական Կոմիտեն սատարում այդ պահանջը:

Ցանկացած պետական մարմնի կարծիք որևէ հարցի շուրջ արտահայտվում է այդ մարմնի կողմից ընդունված պաշտոնական փոստաթղթերում: Այդ իսկ պատճառով, ես հարցրեցի Սամվել Հարությունյանին, թե 2012 թվականի բյուջեի նախագծի ձևավորման ընթացքում որքան է եղել իր ղեկավարած կոմիտեի առաջարկը` այդ (այս) տարվա գիտության ֆինանսավորման չափի մասին:

Պարզվեց, որ Սամվել Հարությունյանը կառավարությունից գիտության համար պաշտոնապես խնդրել էր ընդամենը 13 միլիարդ դրամ: Այսինքն, գիտպետկոմը պաշտոնապես գտնում է, որ Հայաստանի գիտությանն այս տարի պետք է 13 միլիարդ դրամ: Ու թեև պարոն Հարությունյանը իր պատասխանում հավելեց, որ իր կարծիքով գիտությանը ավելի մեծ գումարներ են անհրաժեշտ, սակայն դա ընդամենը բանավոր մի խոսք էր, որը, փաստորեն, հակասում էր իր ղեկավարած կառույցի պաշտոնական տեսակետին:

“Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում” նախաձեռնության ակտիվիստներն արդեն վաղուց հիմնավորել են, որ հայրենական գիտության մոտեցող վախճանը կանխելու համար անհրաժեշտ է գիտությանը հատկացնել համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) առնվազն 1 տոկոսը: Գիտության ֆինանսավորումը ՀՆԱ-ի մեկ տոկոսից ավել է ոչ միայն զարգացած երկրներում, այլ աշխարհի գրեթե բոլոր համեմատաբար նորմալ երկրներում (և նույնիսկ անգամ Տանզանիայում):

Ինչպես գիտեք, 2012 թվականի պետական բյուջեով գիտությանը հատկացվել է շուրջ 10 միլիարդ դրամ, և դա կազմում է մեր երկրի ՀՆԱ-ի մոտ 0.25 տոկոսը: Այսինքն, գիտության “փրկության” համար պետք է առնվազն քառապատկել այդ գումարը` հասցնելով այն շուրջ 40 միլիարդ դրամի: Եվ այստեղ բավական տարօրինակ է դառնում այն, որ գիտպետկոմը գտնում է, որ գիտությանը պետք է ընդամենը 13 միլիարդ, այն է` ՀՆԱ-ի շուրջ 0.3 տոկոսը:

Այս բավական զարմանալի իրավիճակը կարող է ունենալ 3 համամետաբար տրամաբանական բացատրություն: Կամ գիտպետկոմը չունի որոշումներ կայացնելու ու կարծիքներ հայտնելու օրենքով սահմանված իր լիազորությունների իրականացման ավտոնոմություն, այսինքն, “վերևից” ասում են` “ձեզ ավել փող պետք չի”, գիտպետկոմն էլ ասում է “օկ, պետք չի”: Կամ, կոմիտեն ու Սամվել Հարությունյանը չունեն բավարար կոմպետենտություն և չգիտեն, թե որքան փող է պետք գիտությանը, կամ էլ, պարզապես, չեն ցանկանում փրկել Հայաստանի գիտությունը մոտեցող անդունդից:

Այն, թե բերված 3 բացատրություններից ո՞րն է ճիշտը, թող որոշի ընթերցողը:

  1. Տրանսպորտի և կապի նախարարությունը ուղեվարձի բարձրացման վերաբերյալ դիմում չի ստացել
    ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ուղեվարձի բարձրացման վերաբերյալ դիմում չի ստացել:
    19:02 21/05/2013
  2. Կաբալյեն ելույթ կունենա Ստեփանակերտում
    Հանրահայտ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն Հայաստանի երիտասարդական նվագախմբի հետ համատեղ ելույթ կունենա Ստեփանակերտում
    18:09 21/05/2013
  3. Հովիկ Աբրահամյանը իր մեկ ամսվա աշխատավարձը կփոխանցի Արմավիրի գյուղացիներին
    Ալեքսան Պետրոսյանը հայտարարեց, որ Արմավիրի մարզը մայիսի 12-ին տեղացած ուժեղ կարկուտից հետո կարելի է անվանել աղետի գոտի:
    18:03 21/05/2013
  4. Գյուղնախարարը կորցրել է չափի եւ իրականության զգացումը
    Սերգո Կարապետյանը մի փոքր բացեց փակագծերը՝ նշելով, որ շատ մեծ աջակցություն է լինելու:
    17:24 21/05/2013
  5. ՀՅԴ պատգամավորը կառավարությանն առաջարկեց հրաժարական տալ
    ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն իր ելույթում ընդգծեց, որ կառավարության ծրագիրը հիշեցնում է Րաֆֆու Խաչագողի հիշատակարանի Քավոր Պետրոսի ծրագրերը:
    17:20 21/05/2013
  6. Նախախորհրդարանի հայտարարությունը
    Նախախորհրդարանը ողջունում է Արմավիրի մարզի 10 գյուղերի ընբոստ բնակիչների քաղաքացիական անհնազանդության դրսևորումները
    16:50 21/05/2013
  7. ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու Ժառանգության առաջարկին
    Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ պատգամավորները կողմ են քվեարկելու Ժառանգության պատգամավորների հեղինակած Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծին:
    15:53 21/05/2013
  8. Քաղաքական ուժերն ամենայն լրջությամբ քննարկում են ընտրական օրենսգիրքը
    Արամ Մանուկյանը հայտարարեց, որ Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված է, որ ընտրությունների քվեարկությունն է գաղտնի, ոչ թե մասնակցությունը:
    15:51 21/05/2013
  9. Մեր հանգուցյալները ոչ միայն մեր հուշերից, այլեւ ընտրացուցակից դուրս չեն գալիս
    Հրայր Թովմասյանը նշեց, որ զարգացած երկրներում երբ մահ է գրանցվում, անձը ավտոմատ կերպով ընտրացուցակներից դուրս է գալիս:
    15:18 21/05/2013
  10. Ամենաշատը արտագաղթել են Գեղարքունիքից, բայց ամենաշատն են մասնակցում ընտրություններին
    Ազգային ժողովը սկսեց քննարկել Ժառանգություն խմբակցության պատգամավորների հեղինակած Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը:
    15:06 21/05/2013