Բացվել է «Վարք հավերժության» արձանը

    • Ներքին կյանք - Երկուշաբթի, 23 Ապրիլի 2012, 18:06

Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է հայ գրատպության 500-ամյակին նվիրված «Վարք հավերժության» քանդակի բացման արարողությանը: Քանդակը բացվել է մայրաքաղաքի Մոսկովյան-Տերյան փողոցների խաչմերուկին հարակից տարածքում: Հեղինակն է ֆրանսաբնակ քանդակագործ Դավիթ Երևանցին: Քանդակը խորհրդանշում է Մատենադարանի ամենամեծ ձեռագիրը` «Մշո ճառընտիրը» փրկելու պատմությունը:

Հանրապետության ղեկավարն այսօր մասնակցել է նաև հայ գրատպության 500-ամյակին նվիրված մեկ այլ միջոցառման՝ Հայաստանի պատ­մության թանգարանում «Գրի հավերժությունը» խորագրով ցուցահանդեսի բացմանը: Այստեղ մեկ միասնական ցուցադրությամբ հանդես են եկել չորս խոշոր թանգարաններ՝ Հայաստանի պատմության թանգարանը, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի թանգարանը, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանը և Հայաստանի ազգային գրադարանը՝ ներկայացնելով հայ գրավոր մշակույթի հարուստ կենսագության լավագույն ու ամենաարժեքավոր ցուցանմուշները:

  1. ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու Ժառանգության առաջարկին
    Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ պատգամավորները կողմ են քվեարկելու Ժառանգության պատգամավորների հեղինակած Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծին:
    15:53 21/05/2013
  2. Քաղաքական ուժերն ամենայն լրջությամբ քննարկում են ընտրական օրենսգիրքը
    Արամ Մանուկյանը հայտարարեց, որ Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված է, որ ընտրությունների քվեարկությունն է գաղտնի, ոչ թե մասնակցությունը:
    15:51 21/05/2013
  3. Մեր հանգուցյալները ոչ միայն մեր հուշերից, այլեւ ընտրացուցակից դուրս չեն գալիս
    Հրայր Թովմասյանը նշեց, որ զարգացած երկրներում երբ մահ է գրանցվում, անձը ավտոմատ կերպով ընտրացուցակներից դուրս է գալիս:
    15:18 21/05/2013
  4. Ամենաշատը արտագաղթել են Գեղարքունիքից, բայց ամենաշատն են մասնակցում ընտրություններին
    Ազգային ժողովը սկսեց քննարկել Ժառանգություն խմբակցության պատգամավորների հեղինակած Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը:
    15:06 21/05/2013
  5. Օսկանյան. Կառավարության ծրագիրը խնայողության ծրագիր է
    ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը Ֆեյսբուքում հերթական գրառումն է արել կառավարության ծրագրի վերաբերյալ.
    15:02 21/05/2013
  6. Գալուստ Գրիգորիչի շուլուխները լուրջ ընդունեք
    «Ժողովուրդը և քննադատում ա, և ընտրում ա, ուրեմն ամենալավը չենք, բայց մեզանից լավն էլ չկա: Էս պարագայում ես գցում եմ լավերի ցուցակում Վահան Հովհաննիսյանին»
    14:42 21/05/2013
  7. Զոհված զինծառայողի հայրը ՊՆ-ին հետ է վերադարձրել 300 հազար դրամը
    19-ամյա զինծառայող Լյուքս Ստեփանյանի հայրը՝ Աշխարհիկ Ստեփանյանը հետ է վերադարձրել ՊՆ-ի կողմից բերված 300.000 դրամը:
    14:19 21/05/2013
  8. Շրջակա միջավայրին «Սպայկա»-ի հրդեհի հասցրած վնասները դեռ անհայտ են
    Վնաս հասցրեց, արդյո՞ք, «Սպայկա» ընկերությունում բռնկված մեծածավալ հրդեհը շրջակա միջավայրին, պարզ կդառնա միայն այս ամսվա վերջին, երբ կամփոփվեն մայրաքաղաքի ավտոմատ ֆիքսման կայանների արձանագրած տվյալները:
    14:09 21/05/2013
  9. Կանխամտածված մահ, թե դժբախտ պատահար
    Մայիսի 21-ին, ժամը 11.28-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 56 շենքից քաղաքացի է ընկել ցած:
    14:07 21/05/2013
  10. Վանաձորի քաղաքապետը նամակը չի ստացել
    Հետաքրքրական է, որ կողմերից մեկը` Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հանձնաժողովի որոշումն ստացել էր դեռեւս 4 օր առաջ` մայիսի 17-ին:
    14:06 21/05/2013