Նախարարից ու ռեկտորից վերեւ

    • Ներքին կյանք - Երեքշաբթի, 17 Ապրիլի 2012, 14:20

Արդեն տեւական ժամանակ է, ինչ լարում է առաջացել կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի եւ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի միջեւ: Նրանք մի քանի «հաճելի» հայտարարություններ եւ ակնարկներ փոխադարձաբար շռայլեցին միմյանց: Մամուլն ու քաղաքականապես ակտիվ հասարակությունն էլ ուշադրությամբ հետեւում է վեճին, փորձում է խորամուխ լինել պատճառների մեջ, փորձում է հասկանալ, թե ով է ի վերջո իրավացի:

Իրականում, ստեղծված իրավիճակում բացարձակապես էական չէ, թե ով է իրավացի՝ նախարար Աշոտյանը, թե ռեկտոր Զոլյանը, որովհետեւ ընդհանուր առմամբ առկա վեճի համապատկերում էականն այն համակարգային անհեթեթությունն է, որ առկա է Հայաստանի Հանրապետությունում:

Ի՞նչ գործ ունեն միմյանց հետ բուհի ռեկտորն ու կրթության նախարարը: Կամ, ավելի ճիշտ, ի՞նչ գործ պետք է ունենան: Ինչ գործ ունի նախարարը ռեկտորի արտասահմանյան այցերի հետ, ինչու՞ պետք է ռեկտորն իր գործունեությունն ընդհանրապես որեւէ կերպ համաձայնեցնի նախարարի հետ, ինչու պետք է նախարարը իր գործունեության ընթացքում ժամանակ տրամադրի ռեկտորի աշխատանքային ժամանակացույցը կառավարելուն:

Առկա վեճն ու լարումը վկայում է այն մասին, որ Հայաստանի կրթական համակարգում ավելի մեծ է վարչահրամայական, քան բուն կրթական բաղադրիչը: Թերեւս այդ պատճառով էլ Հայաստանի կրթական համակարգից ավելի շատ չինովնիկի հոգեբանությամբ կարիերիստ երիտասարդներ են դուրս գալիս, քան լայնախոհ մասնագետներ:

Նախարարի եւ ռեկտորի միջեւ վեճը վկայում է, որ չնայած արդիականացման, բարեփոխումների մասին հավաստիացումներին, բոլոնյան եւ էլ ուրիշ չգիտես որ գործընթացներին ինտեգրվելու ուրախություններին, Հայաստանի բուհական կրթական համակարգը, եւ թերեւս ամբողջ համակարգն ընդհանրապես, դեռեւս դուրս չի եկել խորհրդային վարչահրամայական իներցիայից:

Խորհրդանշական է, որ նախարար-ռեկտոր բանավեճը տեղի է ունենում խորհրդարանի ընտրության քարոզարշավի ընթացքում: Միգուցե դա նպաստի, որ կրթական համակարգի իրական բարեփոխումն ու արդիականացումը դառնա քաղաքական օրակարգի կարեւոր հարց:

Բայց, շանսը իհարկե քիչ է, որ այդպիսի հարց կդառնա: Բանն այն է, որ նախ ընտրարշավը անցնում է շատ ավելի ցածր մակարդակի ինտրիգների բովում, եւ բացի այդ էլ, նախարար-ռեկտոր վեճի հանրային դիտարկումը դեռ չի բարձրացել ինտրիգի համատեքստից եւ հասել հիմնարար խնդրի աստիճան, երբ բանը ոչ թե ռեկտորի կամ նախարարի սխալն է կամ իրավացիությունը, այլ համակարգային դատարկությունն ու կրթական ոլորտում պետության քսանամյա փաստացի անգործությունը:

  1. Կառավարության շենքի մոտ հավաքվել են զոհված զինծառայողների ծնողները
    Այս պահին կառավարության շենքի առջեւ հավաքվել են զոհված զինծառայողների ծնողներ
    14:39 18/05/2013
  2. Նախարարն ու ոստիկանապետը զոհվածի ծնողների հետ գնում են գյուղ
    Քիչ առաջ ավարտվել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ նոյեմբերի 15-ին զոհված զինծառայող Լյուքս Ստեփանյանի ծնողների բանակցությունները
    14:36 18/05/2013
  3. Ոստիկանները հարձակվել են լրագրողների վրա եւ խլել նկարահանող սարքերը
    Մեր թղթակիցը տեղեկացնում է, որ ռազմական ոստիկանության աշխատակիցները հարձակվել են լրագրողների վրա եւ նրանցից խլել տեսանկարահանող սարքերը
    13:22 18/05/2013
  4. Սեյրան Օհանյանը գնում է զոհված զինծառայողի հարազատներին ընդառաջ
    «Հենց հիմա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գնում է Լյուքս Ստեփանյանի ծնողներին ընդառաջ` հանդիպելու նրանց հետ»,- տեղեկացրել է ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
    13:07 18/05/2013
  5. Բախում զոհված զինվորի հարազատների ու ոստիկանների միջեւ
    Երեւան-Սեւան մայրուղում բախվել են ոստիկաններն ու սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի հարազատները, ովքեր որդու դին տեղափոխում են Երեւան:
    12:54 18/05/2013
  6. Վրաերթի է ենթարկվել 8-ամյա տղա
    Մայիսի 17-ին, ժամը 08.20-ին, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նորքի 7-րդ զանգվածի թիվ 2 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի
    11:57 18/05/2013
  7. Ազատ դեմակրատներ կուսակցությունը կոչ է անում մերժել Հայռուսգազարդի հայտը
    Ազատ դեմոկրատներ կուսակցության հայտարարությունը գազի սակագնի թանկացման վերաբերյալ
    11:54 18/05/2013
  8. Թրանսփարենսի ինթերնեշնլի հայտարարությունը ՊԵԿ նախագահի վերաբերյալ կայացրած որոշման մասին
    «Ապեյրոն» և «Մեգամոթորս» ընկերությունների հետ կապված, հանձնաժողովը եզրակացրել է...
    11:36 18/05/2013
  9. 86-ամյա Ասյա Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել
    86-ամյա Ասյա Մարգարյանը շուտով կկանգնի դատարանի առջև՝ 1995-2012թ. ընկած ժամանակահատվածում մահացած դստեր հասանելիք գումարը «պետությունից խաբեությամբ ստանալու» մեղադրանքով:
    11:23 18/05/2013
  10. 1992թ մայիսի 18-ին ազատագրվեց Լաչինի շրջանը
    1992 թվականի մայիսի 18 հայկական ինքնապաշտպանական ուժերը ազատագրեցին Լաչինի շրջանը:
    11:21 18/05/2013