Ալեքսանյանը գողանում է թոշակները

    • Ներքին կյանք - Երեքշաբթի, 17 Ապրիլի 2012, 12:52

ՀՀԿ-ն վախենում է տնտեսական հարցերով հեռուստաբանավեճ կազմակերպել, քանի որ վախենում է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպամանն ասաց ՀԱԿ տնտեսական հանձնաժողովի համակարգող, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: «Բա մի հատ տնտեսական բանավեճ չլինի՞, բա վախենա՞ք: Ես գիտեմ` ինչի չեն գալիս` Բագրատյանի համար: Մտածում են, որ Բագրատյանը կգա»,- ընդգծեց նա:

ՀՀԿ անդամ Ռուբեն Հայրապետյանի հետ բանավիճելու վերաբերյալ հարցին էլ Բագրատյանը պատասխանեց, որ եթե հանկարծ ՀՀԿ-ն որոշի, որ տնտեսական բանավեճին պետք է մասնակցի Ռուբեն Հայրապետյանը, ապա ինքը միշտ պատրաստ է:

«Չնայած, Ռուբեն Հայրապետյանին ես ասելիք չունեմ: Նա ոչինչ չի հասկանում տնտեսությունից, ոչինչ չգիտի էդ հարցերից: Ռուբեն Հայրապետյանը դեբատի է հրավիրել մեծամասնականին: Երեկ հայտարարում էր, որ իր կալիբրին չեմ: Չգիտեմ` կալիբր ասելով ինչ նկատի ունի` ուղեղի ծավա՞լը, թե մարմնի չափսերը: Բայց Ռուբեն Հայրապետյանը պիտի հասկանա, որ ինքը առաջադրվելով մեծամասնականով` պետք է հարգի Նիկոլ Փաշինյանին և դեբատներին մասնակցի: Կալիբրից ա խոսում, էն մարդը դուրսը կանգնած ա, հրավիրեք ներս, կուլտուրա ունեցեք, խոսեք, ինքդ ես հրավիրել: Սկզբում ասել էր` 10-ից մեկը, հետո խոսքը փոխեց, թե առաջին 10-ը նկատի ունեմ: Դա արդեն լկտիություն ա: Նրան անմիջապես նախագահը պիտի զանգեր, ասեր` ձեռ ես առնում քեզ, ականջները քաշեր: Էսի մի հինգ անգամ հայտարարեց, որ չի դնում թեկնածությունը, մի 15 անգամ էլ հայտարարեց, որ դնում ա: Եվ էսի ֆուտբոլն ա ղեկավարում, ինչ-որ բան ա ղեկավարում էդ մարդը, ո՞նց կարելի ա ըտենց: Էս տեսակը պիտի հեռանա, չպիտի լինի»,- ընդգծեց Հրանտ Բագրատյանը:

Նա նշեց, որ իշխանություններն ամեն տեղ խոչընդոտներ են ստեղծում, որպեսզի ՀԱԿ անդամների հետ հնարավորինս քիչ մարդ հանդիպի: Սպառնում են մարդկանց զրկել աղքատության նպաստներից, աշխատանքից, եթե մասնակցեն ՀԱԿ նախընտրական հանդիպումներին:

Անդրադառնալով օրերս Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղի ունեցած միջադեպին, երբ Սամվել Ալեքսանյանի կողմնակից կանայք դուրս էին եկել Նիկոլ Փաշինյանի դեմ, Բագրատյանը նշեց, որ Ալեքսանյանը դա վախից է անում: «Նրա անվան հետ կանացի ներքնազգեստի տարրերից մեկն են կապում, էս մարդն էլ կազմակերպել էր էդ կանանց հավաքը: Կանայք նրանից կախված են ինչ-որ ձևով: Վախում ա, ասելիք չունի: Է, առաջադրվել էիր, առաջադրվել էիր, ասում ես` 100 տոկոսով կրած եմ, մարդիկ քեզ նորմալ դեբատների են հրավիրում, որպեսզի տեսնեն ինչ ինտելեկտուալ մակարդակ ունես, ինչո՞ւ ես հրաժարվում»:

Հրանտ Բագրատյանի հաշվարկներով` խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանն այսօր ոչ թե տարեկան 10-15 մլրդ, այլ 120-150 մլրդ դրամ հարկեր պետք է վճարեր պետբյուջե: Այդ հարկերի շնորհիվ կենսաթոշակի չափը կկրկնապատկվեր: Իսկ եթե այդքան հարկ չի վճարում, «ուրեմն էդ մարդը գողանում ա թոշակները»:

  1. Վարչապետը խոսել է բիոզուգարանների գնի ու դերի մասին
    Վարչապետ Տիգրան Սարգսյանը փորձեց բացատրել, թե ինչու են գնվել թանկարժեք զուգարանները:
    11:39 23/05/2013
  2. Կառավարությունը հաստատեց արմավիրցիների օգնության ծրագիրը
    Կառավարությունն այսօրվա նիստում Արմավիրի մարզի տուժած համայնքներին աջակցություն տրամադրելու ծրագիր հաստատեց:
    11:02 23/05/2013
  3. Գեներալ Մանվելի մարդիկ պատռել են մեքենայի անվադողերը
    Չորրորդ ինքնիշխանություն թերթի տեղեկություններով, նախօրեին Էջմիածին քաղաքի Կենցաղի տան մոտ, որտեղ Աժ գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանր սեփական ստրիպտիզ-ակումբ ունի, կրկին մի քաղաքացու ավտոմեքենայի անվադողեր են պատռել:
    09:26 23/05/2013
  4. Այսօր ԱԺ մոտ ակցիան տեղի կունենա ընդդեմ գազի գնի թանկացման
    Մայիսի 23-ին ժամը 5 անց 15 Ազգային Ժողովի մոտ տեղի կունենա ակցիա:
    09:04 23/05/2013
  5. Կարկուտից տուժած գյուղացիների վարկերը կսառեցվեն, նրանք կազատվեն հողահարկից
    Որոշվել է, որ կարկուտից տուժած 46 համայնքների գյուղացիների հողահարկ չեն վճարի, իսկ մասնակի տուժած համայնքների դեպքում հողահարկի 50 տոկոսը կվճարի պետությունը։
    23:36 22/05/2013
  6. Կծան Միշայի թոռը կալանավորվել է
    Ըստ նախնական վարկածի, Ժամկետային զինծառայող Միշա Խուդավերդյանն իրեն ամրակցված ավտոմատից կրակել է պայմանագրային զինծառայող Կամո Ավագյանի ուղղությամբ:
    19:04 22/05/2013
  7. ՀՅԴ պատգամավորը շշպռեց գյուղնախարարին
    Աղվան Վարդանյանը Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժած համայնքներին աջակցելու վերաբերյալ հարց ուղղեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին:
    17:38 22/05/2013
  8. Տիգրան Սարգսյանի եւ Հրանտ Բագրատյանի երկխոսությունը խորհրդարանում
    Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հարց ուղղեց վարչապետ Տիգրան Սարգսյանին:
    17:05 22/05/2013
  9. Արդարադատության «հրեշտակները»
    Մի քանի շաբաթ առաջ, ՀՀ Վարչական դատարանի դատավոր Կարեն Ավետիսյանը բավական օրիգինալ որոշում էր կայացրել Ճանապարհային ոստիկանության դեմ քաղաքացու մի հայցի կապակցությամբ
    17:03 22/05/2013
  10. «Վերջին դասը»` մայիսի 24-ին
    Մայիսի 24-ին ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում կհնչի ուսումնական տարվա ավարտն ազդարարող վերջին զանգը:
    16:23 22/05/2013