Կլինի՞ ուրիշ ընտրություն

    • Ներքին կյանք - Հինգշաբթի, 15 Մարտի 2012, 15:01

«Ես այսօր «երիտասարդական ապստամբություն» եմ տեսնում երկրում, մասնավորապես, «կանաչների» առումով: Ընտրություն կլինի, եթե որեւէ մի ուժ իր ցուցակում կընդգրկի հենց այս երիտասարդներին, որոնք ուզում են մեր կյանքը փոխել», հայտարարել է Ղարաբաղի շարժման առաջատարների մեկը՝ Աշոտ Մանուչարյանը, խոսելով Մաշտոցի պուրակում պայքարող երիտասարդների մասին:

Իհարկե, պարզ է, եւ այդ առումով որեւէ պատրանք ունենալ պետք չէ, որ ոչ մի ուժ էլ այդ երիտասարդներին չի ընդգրկի իր համամասնական ցուցակի մեջ: Թվում է, որ օրինակ այդպիսի ուժ կարող էր լինել Հայ ազգային կոնգրեսը, որը ներկայացնում է Հայաստանի վերափոխման համար պայքարի առաջամարտիկի հայտ, բայց Կոնգրեսը ներկայումս զբաղված է իր համամասնական ցուցակի համար ներկոնգրեսական կռիվներով, այն էլ այնպիսի, որ ստիպված եղան միանձնյա որոշման իրավունք տալ Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Պարզ է, որ Կոնգրեսի ցուցակում Մաշտոցի երիտասարդների հարց չի էլ քննարկվում, չի էլ քննարկվել: Ավելին, Կոնգրեսի շրջանակից ներկայումս բավական նկատելի խանդ է ուղղված դեպի Մաշտոցի պուրակ:

Բայց, թերեւս լավ է նաեւ, որ որեւէ կուսակցություն կամ քաղաքական միավորում իր համամասնական ցուցակում տեղ չի տալու Մաշտոցի երիտասարդներին, կամ այսպես ասած “կանաչ” երիտասարդությանը: Այլապես, այդ “կանաչը” կարող էր հայտնվել չորանալու վտանգի առաջ:

Խնդիրն այն է, որ Մաշտոցի պուրակում սաղմնավորված է Հայաստանի համար մի նոր գործընթաց, որի ռազմավարական նպատակը թերեւս պետք է լինի այն, որ ոչ թե քաղաքական ուժերը իրենց շարքում տեղ առաջարկեն այդ երիտասարդներին, նրանց առանցքում ձեւավորվող քաղաքացիական միջավայրին, այլ իրենք պետք է դիմեն այդ միջավայրում տեղ ունենալու համար:

Եվ այդ իմաստով, Հայաստանի վերափոխման համար զարգացումների տեսանկյունից ավելի կարեւոր է ոչ թե այն, թե ինչ է տեղի ունենում կամ ունենալու խորհրդարանի ընտրությանը /իհարկե այդ գործընթացը անկասկած ունի իր ուրույն եւ մեծ կարեւորությունը/, այլ այն, թե ինչ է կատարվում Մաշտոցի պուրակում:

Եվ այստեղ, թերեւս, թող տարօրինակ չհնչի, բայց պուրակի բուտիկների հարցը մղվում է երկրորդ պլան, քանի որ առաջնայինն այն քաղաքացիական կյանքի համակարգային մոդելն է, որ կարող է ձեւավորվել Մաշտոցի պուրակում հավաքվող հանրային հիմքով:

Կհաջողվի հասնել պուրակից բուտիկները հանելուն, թե չի հաջողվի, ներկայումս դա արդեն ամենաէականը չէ: Քաղաքացիական պայքարի արդյունավետությունը չպետք է չափել դրանով, պետք է դնել շատ ավելի հեռանկարային եւ լայնահուն ռազմավարական նպատակ: Այն է՝ Հայաստանում քաղաքացիական համակեցության եւ վարքաբանության այլընտրանքային համակարգի ձեւավորում: Դեպի այդ նպատակը շարժվելու ընթացքում, միգուցե ոչ բոլոր հանգրվանային կամ մարտավարական նպատակները կարող են դառնալ իրականություն, բայց դրանց սպասարկման արդյունավետությունն ուղղակիորեն պայմանավորված է նրանով, թե ինչ դինամիկայով կհաջողվի շարժվել դեպի ռազմավարական նպատակը՝ քաղաքացիական համակեցության համակարգի ձեւավորումը:

Այդ իմաստով, հանրային ռեսուրսը, որ հավաքված է “պուրակում”, պետք է թերեւս ոչ թե մասնակցի խորհրդարանի ընտրությանը, այլ հենց ինքը ընտրություն առաջարկի քաղաքացիներին՝ խորհրդարանի ընտրությունից էապես եւ որակապես տարբերվող ընտրություն՝ քաղաքակրթական մոդելի, արժեքային համակարգի, աշխարհայացքի եւ աշխարհընկալման, մտածողության նոր հարթության ընտրություն:

Դրա համար, կարելի է օգտագործել խորհրդարանի ընտրությունը որպես առիթ՝ հասարակությանը ներկայանալու հնարավորության իմաստով: Խորհրդարանի ընտրության պարագայում, օրենքը կարող է տալ քարոզարշավի ընթացքում համապետական սփռման անվճար եթերաժամանակից օգտվելու հնարավորություն: Պետք չէ ակնկալել տեղ որեւէ կուսակցության ցուցակում: Պետք է կազմել սեփական ցուցակ, մասնակցել ընտրությանը եւ հնարավորությունն օգտագործել հասարակության հետ այլ որակի ընտրության եւ առավել էական գործընթացների մասին զրուցելու համար:

  1. Արմեն Մովսիսյանն ու Ռոբերտ Նազարյանը հակասում են միմյանց
    Ազգային ժողովում այսօր գազի գնի վերաբերյալ քննարկումների ժամանակ ուշագրավ իրավիճակ ստեղծվեց:
    20:59 23/05/2013
  2. ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական խոսքը Վերջին դասի կապակցությամբ
    Շնորհավորում եմ բոլորիդ` դպրոցում ուսումնառության ավարտի և Վերջին դասի կապակցությամբ:
    19:30 23/05/2013
  3. Էներգետիկայի նախարարի փաստը
    Ազգային ժողովում գազի գնի վերաբերյալ քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին
    19:28 23/05/2013
  4. Հերմինե Նաղդալյանը կփոխանցի 120 ամբողջ 18 հարյուրերորդական
    ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Հերմինե Նաղդալյանից, ով հայտնի է որպեսզ «բիզնես վուման», Lrgair.am-ը հետաքրքվեց, թե պատրաստվո՞ւմ է աջակցել Արմավիրի մարզի կարկուտից տուժած բնակիչներին
    18:46 23/05/2013
  5. Զինդատախազի հանձնարարությամբ նախապատրաստվում են նյութեր
    2013թ. մայիսի 22-ին որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ էին տարածել, թե Լյուքս Ստեփանյանի հարազատների նկատմամբ 2013թ. մայիսի 18-ին Երևան-Սևան մայրուղում զինվորականների կողմից գործադրվել են բռնություններ:
    18:01 23/05/2013
  6. «Թող տեղերով փոխվեն՝ ժողովուրդը ղեկավարի, իրենք վայելեն»
    Lragir.am-ի հարցերին պատասխանում է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը
    17:50 23/05/2013
  7. Գազի գինը հնարավոր է իջեցնել
    «Ես կարծում եմ, որ Հայռուսգազարդի ներկայացրած փաթեթը դեռ ուշ չէ վերադարձնել, քանի որ իրականում հնարավոր է գազի գինը ոչ թե բարձրացնել, այլ նվազեցնել:
    16:55 23/05/2013
  8. Ատոմակայանում կադրերի հոսունություն է նկատվում
    Գարեգին Բաղրամյանի խոսքով՝ էլեկտրաէներգիայի սակագնի 1 կվտ/ժամը 7-8 դրամով թանկացնելը պայմանավորված չէ միայն գազի գնի թանկացմամբ:
    16:48 23/05/2013
  9. Կտուգանվեն ոչ միայն անչափահաս վարորդները, այլ նաեւ նրանց ավտոմեքենա տրամադրողները
    ՀՀ–ում ճանապարհատրանսպորտային վթարների և մանկական ճանապարհատրանսպորտային պատահարների թվի աճ է արձանագրվել
    16:34 23/05/2013
  10. Վարչապետը խոսել է իր քաղած դասերի մասին
    Վարչապետ Տիգրան Սարգսյանի ամփոփիչ ելույթն Ազգային ժողովում
    16:21 23/05/2013