Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մաուչարյանը կարծում է, որ ժողովրդին մոբիլիզացնելու դեպքում կունենանք նոր 88 թվական:
«Ես այսօր «երիտասարդական ապստամբություն» եմ տեսնում երկրում, մասնավորապես, «կանաչների» առումով: Ընտրություն կլինի, եթե որեւէ մի ուժ իր ցուցակում կընդգրկի հենց այս երիտասարդներին, որոնք ուզում են մեր կյանքը փոխել: Այդ պարագայում հնարավոր է ամբողջ ժողովրդին մոբիլիզացնել, ու մենք կունենանք նոր 88 թվական: Միայն այս պարագայում ես մասնակիցը կլինեմ այդ գործընթացներին, իսկ հիմա այդ ցանկությունը չունեմ»,- հայտարարեց Մանուչարյանը:
Խոսելով երիտասարդության մասին,Մանուչարյանը նշեց, թե այդ դեպքում ընտրությունները կարող են ռեալ գործընթացի վերածվել: «Եթե այսպիսի երիտասարդները մտնեն ընտրացուցակների մեջ, ապա ընտրությունները կվերածվեն ռեալ ընտրության»,- հայտարարեց նա:
Իսկ երիտասարդներին Մանուչարյանը մեծ դեր է հատկացնում, քանի որ մեխածահասակներից նրանք տարբերվում են կյանքի նկատմամբ իրենց մոտեցումներով:
«Եթե երիտասարդները փորձում են փոխել կյանքը, ապա մեծահասակները փորձում են իրենց տեղը գտնել արդեն ստեղծված համակարգում: «Եթե մենք չենք օգնում նրանց, ապա չենք օգնում մեր երկրին այս կործանարար իրավիճակում»,- ասաց նա:
