Կառավարությունը հետ է վերցրել դիտարանը

  • Ներքին կյանք - Հինգշաբթի, 15 Մարտի 2012, 14:20

Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, նկատի առնելով ՀՀ ԳԱԱ Գառնիի երկրաֆիզիկայի դիտարանի բացառիկ նշանակությունը սեյսմիկ ռիսկի գնահատման, իրավիճակի վերլուծության և ընդհանրապես սեյսմիկ պաշտպանության ապահովման համար, կառավարությունն այն հետ է վերցրել և անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով ամրացրել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ին։

Կառավարությունն այդ որոշումը կայացրել է մարտի 15-ի նիստի ընթացքում:

Հիշեցնենք, որ Գառնիի դիտարանի հարցն օրերս բարձրացրել էր արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ասելով, որ այնտեղ կա դեֆորմոգրաֆ սարք, որը շատ կարեւոր նշանակություն ունի սեյսմիկ իրավիճակի վերահսկման գործում: Նախարարը նշել էր, որ սարքը Սպիտակի երկրաշարժից առաջ ցույց էր տվել երկրակեղեւում տեղի ունեցող վտանգավոր պրոցեսները, սակայն մասնագետները սարքին լավ չտիրապետելու պատճառով չէին կարողացել համարժեք գնահատել դրա արձանագրած ցուցանիշները:

Ամենաընթերցվածը