Իրավիճակը Վերին Լարսում

  • Ներքին կյանք - Հինգշաբթի, 15 Մարտի 2012, 14:09

Ինչպես ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հաղորդել են Վրաստանի Ճանապարհային դեպարտամենտից, մարտի 15-ի դրությամբ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (Պոստա)- Կոբի հատվածում` ձյան տեղումների և սահմանափակ տեսանելիության վտանգի պատճառով, երթևեկությունը արգելված է բոլոր տիպի մեքենաների համար:

Նույն ճանապարհի Արագվիսպիրի - Գուդաուրի(Պոստա)  և Կոբի- Լարսի հատվածներում երթևեկությունը արգելված է  կցորդների,  կիսակցորդների  և 30-ից ավելի նստատեղ ունեցող  ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար Արագվիսպիրի-Մլաթա  հատվածում երթևեկությունը  բաց է: Այլ մեքենաների համար Մլեթա-Գուդաուրի(Պոստա) և Կոբի- Լարսի հատվածներում երթևեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: 2 տանող կամրջակներով մեքենաների համար երթևեկությունը բաց է: Ստեփանծմինդա-Լարսի հատվածում մեքենաների կանգ առնելը արգելված  է:

Երթևեկության նշված կարգը կլինի Պարեկային Ոստիկանության անմիջական  հսկողության և համակարգման ներքո:

Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է:

Ամենաընթերցվածը