Օսկանյանը հրաժարական տվեց

    • Ներքին կյանք - Երեքշաբթի, 28 Փետրվարի 2012, 18:01

Վարդան Օսկանյանի հայտարարությունը

2008 թվականի ապրիլին, երբ հեռանում էի Հայաստանի արտգործնախարարի պաշտոնից, հստակ գիտեի անելիքներս: Որոշել էի կյանքի կոչել այն գաղափարներն ու ծրագրերը, որոնց մասին մտածում էի նախարար եղած ժամանակ, բայց որոնցով չէի կարող զբաղվել ի պաշտոնե: Իսկ գաղափարներս շատ պարզ էին՝ երկրում բարեփոխումներ իրականացնել, աշխատելով տարբեր կազմակերպությունների ու կառույցների հետ և ամրապնդել քաղաքացիական հասարակությունը:

Հենց այս տրամադրվածությամբ ես հիմնեցի Սիվիլիթաս հիմնադրամը, որի բոլոր ջանքերն ուղղված են եղել երկրում փոփոխություններ բերելուն: Նոր գաղափարներով, հուսառատ ու բանիմաց երիտասարդների թիմով ու մի շարք անհատների և կազմակերպությունների աջակցությամբ Սիվիլիթասը Հայաստանի հասարակական կյանքին բերեց նոր շունչ, նոր ակնկալիքներ և նոր մշակույթ՝ հանրային քննարկումների կազմակերպման, գյուղական զարգացման ծրագրերի,  հետազոտական աշխատանքների և լրատվության ոլորտներում:

Այս ամենը մենք աննպատակ չենք արել: Ես համոզված եմ, որ Սիվիլիթասի նման կառույցները պատասխանատու են քաղաքացիական հասարակության պահանջներին արձագանքելու և նույնիսկ նրան ուղղորդելու համար, որպեսզի հասարակությունը լուրջ մասնակցություն ունենա երկրի զարգացման գործում: Պետք չէ ակնկալել, որ որևէ կառավարություն հոժարակամ կարձագանքի հասարակության պահանջներին: Քաղաքացիական հասարակությունն է, որ իշխանություններին պետք է ստիպի արձագանքել ժողովրդի կարիքներին և լինել հաշվետու:

Ես նաև կարծում եմ, որ յուրաքանչյուր առանձին անհատ նույնպես պատասխանատվություն պետք է ունենա երկրի զարգացման գործում: Լատիներեն «civilitas» բառը հենց դա էլ նշանակում է՝ քաղաքացու պատասխանատվությունը հասարակության առջև: Այս ամիս ես որոշեցի քաղաքացիական պատասխանատվության հարթությունից քայլ կատարել քաղաքական պատասխանատվության հարթություն:

Այդ իսկ նպատակով ես հրաժարական եմ տվել Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդից: Հայաստանի օրենսդրությամբ նման դեպքում հրաժարականը պարտադիր չէ: Սակայն ես որոշեցի դա անել, որպեսզի իմ քաղաքական ներգրավվածությամբ չկաշկանդեմ հիմնադրամի գործունեությունը:

Իմ քայլը պայմանավորված է նույն մոտեցմամբ, որ միշտ ունեցել եմ թե՛ որպես կառավարության անդամ, թե՛ երբ հեռանում էի կառավարությունից: Մեզանից յուրաքանչյուրը պատասխանատվության սեփական բաժինն ունի բոլորիս երազած երկիրը կառուցելու գործում: Զարգացած որևէ ժողովրդավարական պետության մեջ դա բավարար պատճառ է քաղաքականություն մտնելու համար, և ժամանակն է, որ Հայաստանում ևս չխուսափենք նման ընկալումներից:

  1. Բնապահպանության նախարարության խորամանկ քայլը
    Բերենք բնապահպանության նախարարության փորձաքննական բացասական եզրակացության գլխավոր «հիմնավորումները»:
    12:06 20/06/2013
  2. ԱԺ նախկին պատգամավորից տուժածները բողոքի ակցիա են արել
    Կառավարության ներկայացուցիչն այդուհանդերձ ասաց, որ կփորձեն հնարավորության սահմաներում աջակցել նրանց:
    12:03 20/06/2013
  3. Վարչապետի սենսացիոն հայտարարությունը
    Վարչապետը նշեց, որ երեք քաղաքական հայտարարություն է անում:
    11:51 20/06/2013
  4. Իշխան ձուկը – 2
    Հայաստանի խորհրդարանն ավարտեց Վերահսկիչ պալատի 2012 թ. հաշվետվության քննարկումը եւ ընդունեց ի գիտություն:
    10:55 20/06/2013
  5. Որտեղի՞ց բարձրաստիճան ոստիկանին դղյակն ու թանկարժեք մեքենաները
    Հայկական ժամանակ թերթը ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ Ռոմա Մկրտումյանի տան լուսանկարը, որի առնչությամբ գրում է.
    09:25 20/06/2013
  6. Ինչու է Վերահսկիչ պալատը խուսափում նյութերն ուղարկել դատախազություն
    Արդեն մի քանի օր է, ինչ հայ հասարակությունն ԱԺ ամբիոնից լսում է երկրում տիրող կոռուպցիոն բարքերի, հայ չինովնիկների կողմից բյուջեն թալանելու, պետական փողերը յուրացնելու եւ իրենց վստահված պաշտոնեական դիրքը չարաշահելու մասին:
    19:16 19/06/2013
  7. Իրան-Հայաստան էլեկտրագիծը վերջապես կկառուցվի
    ԱԺ-ն այսօր հավանության է արժանացրել Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի...
    18:59 19/06/2013
  8. Սենսացիա Ազգային Ժողովում
    Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը սենսացիոն հայտարարություն է արել:
    18:16 19/06/2013
  9. Սուրիկ Խաչատրյանը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ
    Գեղարքունիքի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի վարիչ Սուրիկ Խաչատրյանը մեղադրվում է զոհված ազատամարտիկի այրիից կաշառք պահանջելու մեջ։
    17:44 19/06/2013
  10. Սեյրան Օհանյանի նոր նշանակումը
    Գեներալ-մայոր Հովիկ Ֆոլիկի Օհանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ հատուկ հանձնարարությունների գծով գեներալի պաշտոնում:
    17:31 19/06/2013