Վարագա վանքը փլուզվել է

  • Ներքին կյանք - 29 Հոկտեմբերի 2011, 12:22

Նարեկավանք-Տուր ընկերության տնօրեն Աշոտ Սողոմոնյանից տեղեկացանք, որ Վանի ուժեղ երկրաշարժի հետեւանքով խիստ տուժել է Վանի մոտ գտնվող հայկական հիմնական սրբավայրերից մեկը՝ Վարագա վանքը: Ըստ ականատեսների, փլվել է վանքի մուտքի մասը ու այն պատը, որի վրա կային եզակի որմնանկարներ:

Վարագա վանքը միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական և մշակութային կենտրոն է, Վան քաղաքից հարավ-արևելք, Վարագ լեռան արևմտյան լանջին։ Հիմնադրվել է VII դ.։ Վանական համալիրը բաղկացած է վեց եկեղեցուց, գավթից, նախասրահից, օժանդակ շինություններից։ Պահպանված ամենահին շենքը հուշարձանախմբի հարավային կողմում գտնվող Ս. Սոփիա եկեղեցին է (Xդ.), որը կոչվում է նաև Բերդավոր (ուշ միջնադարում վերակառուցվել է ամրոցի)։ Նրա արևմտյան պատին կա Վասպուրականի Սենեքերիմ թագավորի կնոջ, Գագիկ Բագրատունու դուստր Խուշուշի 981 թ. արձանագրությունը։

Հյուսիսից կից է Ս. Հովհաննես կամ Քառասուն աբեղա եկեղեցին (X դ.)։ 2,5 մ դեպի հյուսիս կանգուն է վանքի գլխավոր՝ Ս. Աստվածածին եկեղեցին (XI դ.)։ Ս. Աստվածածին եկեղեցուն հյուսիսից կից Է գմբեթավոր դահլիճի հորինվածքով Ս. Նշան եկեղեցին (XI դ.),

Նարեկավանք-Տուր ընկերությունը զբաղվում է Արեւմտյան Հայաստան զբոսաշրջային այցեր կազմակերպելով:

Լուսանկարներն արվել են այս տարվա օգոստոսին