Հերթական հորդառատ անձրեւը Երեւանում հերթական անգամ իսկական ջրհեղեղ էր առաջացրել Հերացի եւ Չարենց փողոցների հատման վայրում կառուցված երթեւեկելի թունելում: Ջրի բարձրությունը հասնում էր մի քանի տասնյակ սանտիմետրի, ինչը կաթվածահար էր արել թունելի երթեւեկությունը, ծանրաբեռնելով նաեւ հարակից փողոցները: Հատուկենտ մեքենաներ կարողանում էին հաղթահարել ավազան-թունելը, իսկ ոմանք էլ պարզապես մնացել էին ջրի մեջ:
Արդեն որերորդ տարին է, ինչ թե այդ հանգույցը, թե այլ ճանապարհային հատվածներ Երեւանում կանգնում են նույն խնդրի` ջրահեռացման համակարգի կամ անգործության, կամ պարզապես անբավարարության փաստի առաջ: Եվ հատկանշական է, որ Հերացու եւ Չարենց փողոցների թունելը կառուցվել է ընդամենը երեք տարի առաջ եւ շահագործման հանձնվել 2008 թվականի դեկտեմբերի 3-ին: Իշխանությունը հավաստիացնում էր, որ շինարարությունը եղել է որակով, տեղը տեղին: Բայց կարծես թե տեղը տեղին ջրավազան է կառուցվել, ոչ թե երթեւեկելի թունել:
Ջրհեղեղ է Երեւանում. տեսանյութ
- Ներքին կյանք - Չորեքշաբթի, 08 Հունիսի 2011, 19:12
