Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեղեկացնում է, որ քիչ առաջ Երեւան Աշտարակ ճանապարհին քաշքշուկ է եղել ԲՄՎ X5 98 ՌՍ 999 համարանիշի մեքենայի վարորդի եւ ՃՈ աշխատակիցների միջեւ: Վարորդը հայհոյել է ոստիկաններին ու մեքենայով փախել: Ոստիկանների ձեռքին է մնացել նրա վկայականը` նա Ռոլանդ Նվերի Սաֆարյանն է:
Ճանապարհային ոստիկանությունը հայտարարել է ավտոհետախուզում:
Լուսանկարներն ու տեսանյութը Գագիկ Շամշյանի
ԲՄՎ-Ի ՎԱՐՈՐԴԸ ՀԱՅՀՈՅԵԼ Է ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ ՈՒ ՓԱԽԵԼ, Տեսանյութ
- Ներքին կյանք - Երկուշաբթի, 21 Փետրվարի 2011, 15:17
