ԱՌԵՎՏՐԱԿԱՆՆԵՐԻ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ. Վիդեո

    • Ներքին կյանք - Երկուշաբթի, 14 Փետրվարի 2011, 16:00
Այսօր Հանրային Հեռուստառադիոյի շենքի դիմաց հավաքվել էին մի քանի տասնյակ առեւտրականներ: Բողոքի ակցիային ներկա էին ԱԺ պատգամավոր Զ. Փոստանջյանը և Ժառանգության կուսակցության վարչության անդամ Կարինե Հակոբյանը:
 
Ցուցարարներին նյարդայնացրել էր Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Գևորգ Ալթունյանի` փետրվարի 10-ին Տեսանկյուն հաղորդման ժամանակ այս թեմային անդրադարձը:
 
Հանրային ռադիոյի շենքի դիմաց հավաքված ցուցարարներն իրենց խոսքն ուղղում էին Հանրային հեռուստաընկերությանը` պահանջելով  չոտնահարել իրենց իրավունքները և ավելորդ մակդիրներով չդիմել հասարակության այդ շերտին:
 
“Տարվա բոլոր եղանակներին առավոտից երեկո փողոցում մանրածախ առևտուր անելով մենք կերակրել ենք ինքներս մեզ և մեր ընտանիքի անդամներին: Զրկված լինելով այլ աշխատանքից` մենք միայն այդպես ենք ստեղծել մեր ամենօրյա ապրուստը: Ընտանիքին հացով ապահովելը մոդել չէ, համակարգ չէ, կառուցվածք չէ - դա գոյատևելու միջոց է: Իսկ մոդելը, մեզ հացից զրկողներ, կազմակերպված է լինում, ասենք` իշխանավորի կամ դղյակատիրոջ կողմից, օրինակ` սուպեր-մարկետների միլիոնները միլիարդ դարձնելու նպատակով մեր նման զրկվածներից օրական 1000 դրամ աշխատելու միջոցը խլելը: Իսկ ինչո՞ւ Հանրայինը  չի խոսում այն մասին, որ մինչև հիմա մեր միակ հույսն էլի մնացել է բացօթյա առևտուրը, և չեն ստեղծվել ուրիշ աշխատատեղեր կամ հնարավորություններ, որոնց միջոցով մեր պես հազարավորները կարողանային քիչ թե շատ արժանապատիվ ապրուստ վաստակել, և ոչ թե ամբողջ օրը փողոցում մանր առևտուր անել”, ասվում է Հանրայինին փոխանցված հայտարարության մեջ:
 
Այնուհետև  նրանք շարժվեցին դեպի Երևան սիթի և ՍԱՍ սուպերմարկետներ: Այնտեղ ցուցարարներին միացան նաև այլ քաղաքացիներ: Նրանք խանութների դիմաց կանչում էին` էստի համեցեք, էստի համեցեք: Բանն այն է, որ Տեսանկյուն հաղորդմանը կադրեր էին ցուցադրվել Գիքորը ֆիլմից, ինչը վիրավորել է մարդկանց:
 
Ներկայացնում ենք այդ հաղորդման ժամանակ Գեւորգ Ալթունյանի տեքստի այն հատվածը, որ վերաբերում է փողոցային առեւտրին.
 
Վերջին մի քանի շաբաթներում, տարբեր սոցիալական և աշխատանքային շրջանակների մարդկանց որոշակի խմբերի մոտ դժգոհության ալիք է բարձրացել: Սկզբում դա բացօթյա առևտրականներն էին, հետո` Թուրքիայից և որոշ այլ երկրներից ապրանքներ ներմուծող ու վաճառողները, հիմա էլ արդեն վրացական համարներով մեքենաների տերերը:
 
Զուտ մարդկային տեսանկյունից, իհարկե` բողոքող մարդկանց ոչ միայն կարելի է, այլև պետք է հասկանալ, կիսելով նրանց մտահոգությունը` կապված ապրուստի միջոցի հայթայթման առումով առաջացող դժվարությունների հետ: Ցանկացած նորմալ տղամարդու համար էլ ծայրահեղ բարդ է ինչ-որ պահի հասկանալը, որ վաստակի հետ կապված խնդիրներ է ունենալու: Եվ ավելին` այդ մարդկանց ոչ միայն և ոչ այնքան հասկանալ է պետք, որքան քիչ թե շատ համարժեք այլընտրանք առաջարկել: Բայց փորձենք խնդրին նայել մի փոքր այլ տեսանկյունից: Եվ այսպես. տարիներ շարունակ երկրում գործել է մի մոդել, ըստ որի` դու կարող էիր քաղաքի ցանկացած հատվածում, կախված ունեցածդ կապերի հզորությունից, որևէ բուդկա տեղադրել, ամսեկան որոշակի գումար մուծել քաղաքապետարանի կամ թաղապետարանի համապատասխան չինովնիկին և աշխատել` առանց ունենալու դրա օրինական թույլտվությունը: Ֆորմալ առումով` դա աշխատատեղ է, որոշակի թվով մարդկանց համար ապրուստի միջոց հայթայթելու հնարավորություն: Բնական է, որ տարիների ընթացքում տվյալ բուդկայի սեփսականատերը ոչ միայն հարմարվում է խաղի ընդունված կանոններին, այլև ինքն իր համար ամրագրում, որ ամեն ինչ նորմալ է, հենց այդպես էլ պետք է լիներ: Գործող այդ մոդելը կիրառելի է եղել բավական տևական ժամանակահատված, որի ընթացքում այդ մոդելի մեջ մտնող գործարարները վարժվել են խաղի այդ կանոններին, փորձել քիչ թե շատ ծավալվել, վարկեր վերցրել այդ նպատակով և այլն: Ընդ որում, դա այն մոդելն է, որը իրենք` գործարարները չեն հորինել, այն նրանց առաջարկվել է, այսպես ասած` մոդելավորողների կողմից: Նրանք էլ համաձայնել են: Ընդամենը: Ու հիմա, երբ մոդելի հետագա գործունեության հետ կապված խնդիր է առաջանում, քանի որ պետությունը փորձում է կանոնակարգել այդ ոլորտը, դրանից ամենաշատը, գոնե մի որոշակի ժամանակահատվածում, տուժում են առաջին հերթին հենց գործարարները: Պարզ ասած` երբ որոշում են, որ բուդկաներ այլևս չպետք է լինեն, մարդը, ով տարիներ շարունակ ընդունել է իրեն առաջարկված խաղի կանոններն ու պարտաճանաչ կերպով կատարել այդ կանոններով սահմանված իր պարտավորությունները, խնդրի առջև է հայտնվում: Ի վերջո` նա մեղավոր չէ, նա ընդամենը ընդունել է այն մոդելը, որն իրեն առաջարկել են:
 
Այս ամենի մեջ ամենագարշելին այն է, որ իրենց խնդիրները բարձրաձայնող մարդկանց բողոքը փորձ է արվում օգտագործել նեղ քաղաքական նպատակներով: Գարշելին դեռ այն խոսքը չէ, երբ տեսնում ես թե ինչպես ուժը, որն իրականում խորապես թքած ունի վերը նշված խնդիրների վրա, այդ մարդկանց բողոքը պայքարի է փորձում վերածել, իրեն էլ այդ պայքարի առաջամարտիկ կարգում: Եվ առանձնապես կապ չունի, թե ով է բողոքողը` բացօթյա առևտրական, տոնավաճառի առևտրական, թե մեքենայի վարորդ: Կարևորը բողոքը կա: Ինչու չօգտվել: Եվ օգտվում են, ամեն մեկը փորձելով հենց ինքը որդեգրել բողոք ունեցող մարդկանց:
 
Խնդիրն իրականում ավելի խորքային է, քան կարող է թվալ առաջին հայացքից և, ինչպես վերևում ասվեց, մոդելների, խաղի կանոնների փոփոխության արդյունք է: Ընդ որում, սրանք այն փոփոխություններն են, որոնք առավել քաղաքակիրթ մոդելների են հանգեցնելու, հավասար մոդելների, երբ թաղապետի ախպոր տղու բաջանաղը հրապարակի մեջտեղում բուդկա չի դնելու, այլ բոլորի նման գնալու է շուկայում առևտուր անի, կամ Պողոսը իրեն հիմար վիճակում չի զգալու, քանի որ Պետրոսի պես չի կարողացել մեքենան որևէ վրաստանցու անունով գրանցել ու դրա շնորհիվ մի քանի հազար դոլար տնտեսել: Բայց, ինչպես բնորոշ է ցանկացած փոփոխությունների, այն անցավ չի անցնում: Պետության խնդիրը, իմ հասկանալով, ամեն ինչ անելն է` որ ցավն այդ չեզոքացվի, կամ վատագույն դեպքում` գոնե հնարավորինս մեղմվի:
  1. Կառավարության շենքի մոտ հավաքվել են զոհված զինծառայողների ծնողները
    Այս պահին կառավարության շենքի առջեւ հավաքվել են զոհված զինծառայողների ծնողներ
    14:39 18/05/2013
  2. Նախարարն ու ոստիկանապետը զոհվածի ծնողների հետ գնում են գյուղ
    Քիչ առաջ ավարտվել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ նոյեմբերի 15-ին զոհված զինծառայող Լյուքս Ստեփանյանի ծնողների բանակցությունները
    14:36 18/05/2013
  3. Ոստիկանները հարձակվել են լրագրողների վրա եւ խլել նկարահանող սարքերը
    Մեր թղթակիցը տեղեկացնում է, որ ռազմական ոստիկանության աշխատակիցները հարձակվել են լրագրողների վրա եւ նրանցից խլել տեսանկարահանող սարքերը
    13:22 18/05/2013
  4. Սեյրան Օհանյանը գնում է զոհված զինծառայողի հարազատներին ընդառաջ
    «Հենց հիմա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գնում է Լյուքս Ստեփանյանի ծնողներին ընդառաջ` հանդիպելու նրանց հետ»,- տեղեկացրել է ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
    13:07 18/05/2013
  5. Բախում զոհված զինվորի հարազատների ու ոստիկանների միջեւ
    Երեւան-Սեւան մայրուղում բախվել են ոստիկաններն ու սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի հարազատները, ովքեր որդու դին տեղափոխում են Երեւան:
    12:54 18/05/2013
  6. Վրաերթի է ենթարկվել 8-ամյա տղա
    Մայիսի 17-ին, ժամը 08.20-ին, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նորքի 7-րդ զանգվածի թիվ 2 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի
    11:57 18/05/2013
  7. Ազատ դեմակրատներ կուսակցությունը կոչ է անում մերժել Հայռուսգազարդի հայտը
    Ազատ դեմոկրատներ կուսակցության հայտարարությունը գազի սակագնի թանկացման վերաբերյալ
    11:54 18/05/2013
  8. Թրանսփարենսի ինթերնեշնլի հայտարարությունը ՊԵԿ նախագահի վերաբերյալ կայացրած որոշման մասին
    «Ապեյրոն» և «Մեգամոթորս» ընկերությունների հետ կապված, հանձնաժողովը եզրակացրել է...
    11:36 18/05/2013
  9. 86-ամյա Ասյա Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել
    86-ամյա Ասյա Մարգարյանը շուտով կկանգնի դատարանի առջև՝ 1995-2012թ. ընկած ժամանակահատվածում մահացած դստեր հասանելիք գումարը «պետությունից խաբեությամբ ստանալու» մեղադրանքով:
    11:23 18/05/2013
  10. 1992թ մայիսի 18-ին ազատագրվեց Լաչինի շրջանը
    1992 թվականի մայիսի 18 հայկական ինքնապաշտպանական ուժերը ազատագրեցին Լաչինի շրջանը:
    11:21 18/05/2013