ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 95-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ (Վիդեո)

    • Ներքին կյանք - Շաբաթ, 24 Ապրիլի 2010, 13:21
Չնայած վաղ առավոտից տեղացող անձրեւին, Ծիծեռնակաբերդի Եղեռնի զոհերի հուշահամալիր տանող ճանապարհը ապրիլի 24-ի առավոտից մարդաշատ էր: Հարյուր հարազավոր հայաստանցիներ այցելում են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի ցեղասպանության զոհերի հիշատակին:
 
Տես ֆոտոռեպորտաժը
 
Առավոտյան ժամը 11-ին հուշահամալիր այցելեց նաեւ Հայաստանի իշխանական վերնախավը, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, կառավարության անդամներ, գերատեսչությունների ղեկավարները, պատգամավորներ:
 
Սերժ Սարգսյանը ծաղկեպասակ է դրել եղեռնի զոհերի հուշահամլիրին, այնուհետեւ անմար կրակի մոտ մասնակցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ մատուցված հոգեհանգստյան կարգին: Հետո Սերժ Սարգսյանըեղել է նաեւ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, որտեղ ծանոթացել է արտասահմանյան մամուլի էջերում Հայոց ցեղասպանության թեմայով հրապարակումների եւ փաստագրակական լուսանկարների նոր կազմակերպված ցուցադրությանը: Այդ հրապարակումների համար աղբյուր են հանդիսացել ոչ միայն Եղեռնը վերապրած հայերի վկայությունները, այլեւ այդ ոճրագործության ականատեսը եղած օտարերկրյա դիվանագետների, միսիոներների, լրագրողների, ճանապարհորդների եւ այլ անձանց հաղորդած տեղեկությունները:
 
Հայաստանի քաղաքացիներից, Հայաստանի պաշտոնյաներից, սփյուռքահայերից բացի Եղեռնի զոհերի հուշահամալիր են այցելել նաեւ բազմաթիվ արտասահմանցիներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ` ԱՄՆ, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Հնդկաստանի եւ այլ պետությունների դեսպաններ, արտասահմանյան երկրներից Հայաստան ժամանած պատգամավորներ:
  1. Արմեն Մովսիսյանն ու Ռոբերտ Նազարյանը հակասում են միմյանց
    Ազգային ժողովում այսօր գազի գնի վերաբերյալ քննարկումների ժամանակ ուշագրավ իրավիճակ ստեղծվեց:
    20:59 23/05/2013
  2. ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական խոսքը Վերջին դասի կապակցությամբ
    Շնորհավորում եմ բոլորիդ` դպրոցում ուսումնառության ավարտի և Վերջին դասի կապակցությամբ:
    19:30 23/05/2013
  3. Էներգետիկայի նախարարի փաստը
    Ազգային ժողովում գազի գնի վերաբերյալ քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին
    19:28 23/05/2013
  4. Հերմինե Նաղդալյանը կփոխանցի 120 ամբողջ 18 հարյուրերորդական
    ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Հերմինե Նաղդալյանից, ով հայտնի է որպեսզ «բիզնես վուման», Lrgair.am-ը հետաքրքվեց, թե պատրաստվո՞ւմ է աջակցել Արմավիրի մարզի կարկուտից տուժած բնակիչներին
    18:46 23/05/2013
  5. Զինդատախազի հանձնարարությամբ նախապատրաստվում են նյութեր
    2013թ. մայիսի 22-ին որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ էին տարածել, թե Լյուքս Ստեփանյանի հարազատների նկատմամբ 2013թ. մայիսի 18-ին Երևան-Սևան մայրուղում զինվորականների կողմից գործադրվել են բռնություններ:
    18:01 23/05/2013
  6. «Թող տեղերով փոխվեն՝ ժողովուրդը ղեկավարի, իրենք վայելեն»
    Lragir.am-ի հարցերին պատասխանում է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը
    17:50 23/05/2013
  7. Գազի գինը հնարավոր է իջեցնել
    «Ես կարծում եմ, որ Հայռուսգազարդի ներկայացրած փաթեթը դեռ ուշ չէ վերադարձնել, քանի որ իրականում հնարավոր է գազի գինը ոչ թե բարձրացնել, այլ նվազեցնել:
    16:55 23/05/2013
  8. Ատոմակայանում կադրերի հոսունություն է նկատվում
    Գարեգին Բաղրամյանի խոսքով՝ էլեկտրաէներգիայի սակագնի 1 կվտ/ժամը 7-8 դրամով թանկացնելը պայմանավորված չէ միայն գազի գնի թանկացմամբ:
    16:48 23/05/2013
  9. Կտուգանվեն ոչ միայն անչափահաս վարորդները, այլ նաեւ նրանց ավտոմեքենա տրամադրողները
    ՀՀ–ում ճանապարհատրանսպորտային վթարների և մանկական ճանապարհատրանսպորտային պատահարների թվի աճ է արձանագրվել
    16:34 23/05/2013
  10. Վարչապետը խոսել է իր քաղած դասերի մասին
    Վարչապետ Տիգրան Սարգսյանի ամփոփիչ ելույթն Ազգային ժողովում
    16:21 23/05/2013