ՊԱՏԱՍԽԱՆ ԽԱՄԱՃԻԿՈՒԹՅԱՆԸ /վիդեո/

    • Ներքին կյանք - Չորեքշաբթի, 13 Հունվարի 2010, 14:55
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը հունվարի 12-ին ակնարկել էր, թե Դաշնակցությունը խամաճիկային ընդդիմություն է: Հունվարի 13-ին լրագրողները այդ գնահատականին արձագանքելու համար դիմել են ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին:
 
“Թող դուրս գան այդ հոգեվիճակից եւ իրենք էլ զբաղվեն մեր պետության եւ երկրին անհրաժեշտ քայլերի լուծմամբ եւ դրա մեջ դերակատար լինել: Պետք չէ միայն մյուսներին քարկոծելով, վատաբանելով ներկայացնել, որ իրենք միակն են եւ անկրկնելին: Հոգնել ենք դրանից, եւ կարծում եմ մենք մեր աշխատանքով դա պետք է ցույց տանք, ոչ թե արձագանքելով Զուրաբյանին կամ մյուսներին”, ասում է Արմեն Ռուստամյանը:
 
Նա կրկնել է, որ “ընդդիմության այդ հատվածը որեւէ կերպ դեմ չէ գործընթացի ավարտին այնպես, ինչպես այն սկսվել է”: “Դրան որեւէ կերպ դեմ չեն: Սա է փաստը: Եթե դա այդպես չլիներ, ինչ որ տեղ կընդվզեին, կառարկեին: Ոչ թե կառարկեին մեր գործողությունների դեմ, այլ կառարկեին այս գործընթացի դեմ, որ օր առաջ դա կասեցվի: Իրենք առարկում են մեր գործողությունների դեմ”, ասում է Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով, իրենց հետապնդած նպատակը Հայ ազգային կոնգրեսին ձեռնտու նպատակ չէ: “Դա չասելու համար ասում են սրանք իրական ընդդիմություն չեն, իշխանությունների հետ համաձայնեցրել են: Դե որ այդքան համաձայնեցրել էինք, դե թող իշխանությունները մի բան էլ մեր ասածից լսեն էլի, եթե այդքան համաձայնեցրել ենք”: Թող չվավերացնեն այս ձեւով, կամ կատարեն այն վերապահումները, որոնք որ մենք պահանջում ենք: Դե թող անեն”, ասում է Արմեն Ռուստամյանը:
 
“Բա որ անեն”, նրան արձագանքել են լրագրողները:
 
“Բա որ անեն, դա կլինի ոչ թե համաձայնեցված, այլ կլինի, որ հասկացան, որ այլ ելք չունեն”, ասում է Արմեն Ռուստամյանը: Նա նշում է, որ ընդդիմության դերն այն է, որ նա ստեղծի այնպիսի վիճակ, որ իշխանությունը հասկանա, որ ընդդիմությանը դեմ գնալով դառնում է խոցելի: “Ընդդիմության դերը այդ է, հարգելիներս: Ընդդիմությունը իր քայլերով պետք է այնպես անի, որ եթե իշխանությունը դրան ընդդիմանա, դառնա խոցելի: Սա է ընդդիմության դերակատարումը եւ այդ պրոցեսի մեջ մենք հաջողում ենք: Եվ ոչ թե դա համաձայնվելու նշան է: Ոչ, իրենք իրենց մասին մտածելով են դա անում”,նշել է Արմեն Ռուստամյանը:
  1. Զարուհի Փոստանջյանը վարչապետին. Անկեղծ չեք
    Տիգրան Սարգսյանը պատասխանելով Փոստանջյանին՝ ասաց. «Այն որ ամեն օր վատ լուրեր եք լսում, դժբախտ պատահարների մասին եք տեղեկանում, դա մեր թափանցիկ աշխատելու արդյունքն է»:
    15:46 20/05/2013
  2. Արմենիա Միջազգային Օդանավակայաններ ընկերության պարզաբանումը
    Տեղեկատվությունն, իբր Կարեն Բաբայանը փորձել է «արժեքավոր արվեստի գործեր» Հայաստանից արտահանել, չի համապատասխանում իրականությանը:
    15:34 20/05/2013
  3. Վարչապետը չդիմացավ առաջին իսկ հարցին, իր հեղափոխական ճառից հետո
    Ալեքսանդր Արզումանյանն այսօր ԱԺ-ում կառավարության գործունեության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետից հետաքրքրվեց՝ Հայաստանում կա՞ն մենաշնորհներ
    15:12 20/05/2013
  4. Գ. Ջհանգիրյան. Ափսոս Անդրանիկ Միրզոյանն այլեւս ՀՔԾ պետ չէ, այլապես նրան հարցեր կտային
    «Եթե քաղաքական մեծամասնությունը և կոալիցիան ցանկանար Մարտի 1-ի հանձնաժողովի միջոցով ինչ-որ հարցեր լուծել, ապա լավագույն առիթը մենք արդեն ներկայացրել էինք»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը
    15:05 20/05/2013
  5. Զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծանր կայուն
    Ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Սարգսյանի առողջական վիճակը, ով օրերս գլխի շրջանում ստացել էր հրազենային վնասվածք և տեղափոխվել Նոյեմբերյանի քաղաքային հիվանդանոց, շարունակում է մնալ ծանր կայուն:
    14:58 20/05/2013
  6. Արկադի Վարդանյանը կասկածվում է սպանություն նախապատրաստելու մեջ
    մայիսի 20-ին Երևան քաղաքում ձերբակալվել են Արսեն Ռոբերտի Ավետյանը և Արկադի Արշավիրի Վարդանյանը, որոնք կասկածվում են Արսեն Ավետյանի հոր` Ռոբերտ Աբրահամի Ավետյանի սպանությունը նախապատրաստելու մեջ:
    14:55 20/05/2013
  7. ԲՀԿ խմբակցության պատգամավորն իրեն անկիրթ է պահել
    ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանին այսօր ակնհայտորեն դուր չէր եկել, որ մի խումբ լրագրողներ ԲՀԿ խմբակցության սենյակի մոտ սպասում էին ԱԺ ԲՀԿ խմաբկցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին:
    14:41 20/05/2013
  8. ՀՀ Աֆղանստանի պատերազմի վետերանների միությունը ցավակցել է
    ՀՀ Աֆղանստանի պատերազմի վետերանների միությունը խորը վշտով հայտնում է, որ 67 տարեկան հասակում կյանքից հեռացել է սիրելի մարտընկեր Ստեփան Վահանի Միրոզյանը
    13:52 20/05/2013
  9. ԲՀԿ-ն կհրապարակի Րաֆֆի Հովհաննիսյանի հետ զրույցի ողջ ձայնագրությունը
    Օրերս Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում Րաֆֆի Հովհաննիսյանը մեջբերումներ է կատարել իբր իր և Գագիկ Ծառուկյանի առանձնազրույցից:
    13:41 20/05/2013
  10. Հակակարկտային կայանները հանվել են եւ տարվել Տարոն Մարգարյանի հրավառությանը
    Վարչապետը նշեց, որ գնահատականների հետ համամիտ չէ, քանի որ կառավարությունը բոլորից շատ է շահագրգռված, որ յուրաքաչյուր ընտանիքում լինի բարեկեցություն:
    13:37 20/05/2013