ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՕՐԸ ԳՈՂԱՑԵԼ ԵՆ /վիդեո/

    • Ներքին կյանք - Երեքշաբթի, 12 Հունվարի 2010, 15:55
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն ու Նիկոլ Փաշինյանի ընտրական շտաբի պետ Դավիթ Մաթեւոսյանը հունվարի 12-ին հանդիպել են լրագրողների հետ եւ խոսել հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած պատգամավորի ընտրության մասին: Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, որ այդ ընտրությանն իշխանությունը գործել է թալիբների նման եւ կամ փորձել է քաղաքացիներին հետ պահել ընտրությանը մասնակցելուց` ահաբեկելով նրանց, կամ էլ փորձել է ընտրությանը քաղաքացիների մասնակցությունը կասեցնել ապատեղեկատվությամբ: Լեւոն Զուրաբյանը իշխանության այդ վարքով է պայմանավորում այն, որ հունվարի 10-ի ընտրությանն արձանագրվել է քաղաքացիների ցածր մասնակցություն:
 
“Իշխանությունները գողացան ընտրարշավի ամենաարդյունավետ 15 օրը”, հայտարարում է Լեւոն Զուրաբյանը, ասելով, թե ամենից արդյունավետը լինում է ընտրարշավի վերջին 15 օրը, որոնք բաժին ընկան տոնական օրերին, երբ մամուլը գտնվում էր արձակուրդում, իսկ հեռուստաընկերություններին հրահանգված էր չանդրադառնալ թիվ 10-ի ընտրությանը: Լեւոն Զուրաբյանն օգտագործում է “գողացան” արտահայտությունը, քանի որ կոնգրեսը հաշվարկել է եւ պարզել, որ իրականում, նկատի ունենալով այն, թե հատկապես երբ է Խաչատուր Սուքիասյանի մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրել` սեպտեմբերի 8-ին, դիմումը հրապարակվել է սեպտեմբերի 15-ին, հոկտեմբերի 1-ին Խաչատուր Սուքիասյանը հետ չի վերցրել դիմումը եւ դրանից հետո հնգօրյա ժամկետում ԱԺ նախագահը պետք է կազմի արձանագրություն պատգամավորական լիազորությունը դադարեցնելու մասին: Ըստ այդմ, կոնգրեսը նշում է, որ քանի որ մանդատը թափուր մնալու պահը արձանագրվում է պատգամավորական լիազորությունների դադարեցման մասին արձանագրությամբ, թիվ 10-ի ընտրությունը պետք է նշանակվեր ոչ ուշ, քան դեկտեմբերի 25-ը, քանի որ ըստ օրենքի ընտրությունը պետք է անցկացվի մանդատը թափուր մնալուց ոչ ուշ, քան 80 օր անց: Կոնգրեսի նշում է, որ ընտրությունը պետք է նշանակվեր ամենաուշը դեկտեմբերի 25-ին, բայց քանի որ դա ուրբաթ օր է, ապա ընտրությունը պետք է նշանակվեր դեկտեմբերի 20-ի կիրակի օրը:
 
Այդուհանդերձ, արձանագրելով, որ գործել են այդօրինակ անօրինականության պայմանում, Լեւոն Զուրաբյանն ասում է, որ առանց տպագիր մամուլի, որը չէր աշխատում, քանի որ չէին աշխատում տպարանները եւ ցրող կազմարեպությունները, առանց հեռուստատեսությամբ եթերի հնարավորության, Նիկոլ Փաշինյանի թիմակիցները այդուհանդերձ հասել են “հրաշալի արդյունքի”: Այդ բառակապակցությունից բացի, Լեւոն Զուրաբյանն օգտագործել է նաեւ “շշմեցուցիչ արդյունք” բառակապակցությունը: Նրա խոսքով, իրենք դեռեւս հոկտեմբերի 30-ի հայտարարության մեջ են հռչակել այդ ընտրությանը մասնակցելու գլխավոր նպատակները, որոնք կարողացել են իրագործել: Դրանցից առաջինը հասարակության քաղաքական ակտիվությունը բարձրացնելն է, ինչը, ըստ Լեւոն Զուրաբյանի, հաջողվել է եւ դրա վկայություն է համարվում հունվարի 8-ի հանրահավաքը, որին, նորից ըստ Լեւոն Զուրաբյանի, հավաքվել է սպասվածից ավելի մասնակից: Հաջորդ նպատակը եղել է այն, որ կրկին հասարակության առաջ բարձրաձայն խոսվել է քաղբանտարկյալների խնդրի եւ մարտի 1-ի ոճրագործության մասին, ցույց տալով, որ այդ թեման փակված չէ: Երրորդ նպատակին, որին ըստ Լեւոն Զուրաբյանի, կրկին հասել են, դա իշխանության ոչ լեգիտիմությունը ցույց տալն էր: Լեւոն Զուրաբյանն ասում է, որ իշխանությունը կցանկանար, որ ընդդիմությունը չմասնակցեր ընտրությունների եւ իրենք իրենց, հանգիստ, առանց որեւէ խնդրի ընտրություններ անցկացնեին եւ միջազգային հանրությանն էլ ցույց տային, թե ամեն ինչ կարգին է, հանգիստ, լեգիտիմ: “Մենք նրանց այդ հաճույքը չենք տվել, ու չենք տա”, հայտարարում է Լեւոն Զուրաբյանը:
 
Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի պետ Դավիթ Մաթեւոսյանն էլ հայտարարել է, որ ընտրություն բառն օգտագործելը տեղին չէ, եթե չկա ազատ ընտրություն: Դավիթ Մաթեւոսյանի խոսքով, իրենք պատրաստում են բոլոր խախտումների փաթեթը եւ ըստ սահմանված ժամկետի այն կներկայացնեն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին: Սակայն պատրաստվում են անցնել նաեւ դատական ատյաններով, Սահմանադրական դատարան ներկայացնել հայց, ինչպես նաեւ դիմել Եվրադատարան:
  1. Մարտի 1-ի զոհերից Ֆարմանյանի կինը դանակահարել է երկրորդ ամուսնուն
    Ինչպես հայտնի դարձավ «Փաստինֆո» գործակալությանը, այսօր ինքնակամ ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել Աննա Էլոյանը
    16:37 25/05/2013
  2. Բացահայտումներ Սոցապ նախարարության համակարգում
    ՀՀ վերահսկիչ պալատը (ՎՊ) բացահայտել է օրենսդրության պահանջների ոչ միայն բազմաթիվ, այլև լայնածավալ և կոպիտ խախտումներ:
    12:56 25/05/2013
  3. ՃՏՊ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում. կան տուժածներ
    Այսօր ժամը 07.17-ին, ահազանգ է ստացվել, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ
    10:12 25/05/2013
  4. Վանաձորի քաղաքապետը ներողություն է խնդրել
    Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հաստատել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի դիմումը
    09:54 25/05/2013
  5. Վերջին զանգ. Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 39 ավտոմեքենա
    Երևանում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 19 ավտոմեքենա, իսկ մարզերում` 20 ավտոմեքենա:
    18:12 24/05/2013
  6. Ցինիզմը միշտ կար, պարզապես պոկվել է «պատշաճության» դիմակը
    Հայաստանում քաղաքականությունը դարձել է ցինիզմի աստիճան պրագմատիկ, կորցնելով պսեւդոհայրենասիրության վարդագույն շղարշը:
    17:59 24/05/2013
  7. Բայց իմացեք, սոված մարդն ընդունակ է ամեն ինչի»,- նախազգուշացրեց պատգամավորը
    ԿԲ խորհրդի անդամ Աշոտ Մկրտչյանն այսօր Ազգային ժողովում այդպես էլ հստակ չպատասխանեց հարցին, թե Արմավիրի գյուղացիները երբվանի՞ց չեն վճարելու գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքները:
    16:59 24/05/2013
  8. Հակակարկտային կայանները անձրեւը կարկուտի՞ են վերածել
    «Թուրքիայի մոտով նա մտել է մեր հանրապետության տարածք, նա արդեն լրիվ կազմավորված է մտել, կատաստրոֆիկ ամպի մեջ եղել է 2.5 սանտիմետրանոց կարկուտ և թափվել է մեր հանրապետության վրա»
    16:41 24/05/2013
  9. Կարկուտը եւ Կոլցո օպերացիան
    Հայաստանում գործում է 154 հակակարկտային կայան, որոնք տեղադրված են չորս մարզերի 50 համայնքներում:
    16:16 24/05/2013
  10. Արմավիրի 46 համայնքներին հասցվել է 20-25 մլրդ դրամի վնաս. Գյուղնախարար
    Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հայտարարեց, որ ճշգրտված տվյալներով՝ կարկուտը վնաս է հասցրել Արմավիրի 46 համայնքներին
    16:09 24/05/2013