Այսօր մի շարք հասարակական կազմակերպություններ ակցիա են կազմակերպել Սահմանադրական դատարանի դիմաց պահանջելով հակասահմանադրական ճանաչել հայ-թուրքական արձանագրությունները: Ակցիայի մասնակիցները հայտարարությամբ դիմել են ՍԴ անդամներին` պահանջելով չվավերացնել արձանագրություները, ինչպես նաև այրել են արձանագրությունը:
Ակցիայի կազմակերպիչներից ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ասել է, որ հույս չունի` ՍԴ-ն հակասահմանադրական կճանաչի արձանագրությունները: Նրա խոսքով, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը արդեն խախտել է սահմանադրությունը, մասնակցելով Սերժ Սարգսյանի շրջագայությանը և նախապես իր կարծիքը հայտնելով:
ԱՅՐԵԼ ԵՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
- Ներքին կյանք - Երեքշաբթի, 12 Հունվարի 2010, 12:42
