Արամ Ա-ն հաջողություն է մաղթել Փաշինյանին ի նպաստ Հայաստանի ծաղկման

  • Ներքին կյանք - 16 Մայիսի 2018, 19:45

Մեծի Տանն Կիլիկիո Ամենայն հայոց կաթողիկոս Արամ Առաջինը  հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արամ Ա-ն շնորհավորել է Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, ողջունել է նոր ձևավորված կառավարությանը և վարչապետին հաջողություն մաղթել` ի նպաստ Հայաստանի առավել ծաղկման և հզորացման:

Ամենաընթերցվածը