Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհավորել է արտաքին գործերի նորանշանակ նախարարին

  • Ներքին կյանք - 16 Մայիսի 2018, 18:11
Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը զանգահարել եւ շնորհավորել է նորանշանակ նախարար Զոհրաբ       Մնացականյանին՝ պաշտոնի ստանձնման կապակցությամբ, եւ մաղթել նրան ու նախարարության ողջ անձնակազմին ամենայն հաջողություն հայկական դիվանագիտության զարգացման եւ աշխարհում ազգային շահերի առաջխաղացման գործում:

Մնացականյանը եղել է Հովհաննիսյանի առաջին դիվանագիտական նշանակումներից մեկը 1991-92 թթ.-ին:

Ավելի վաղ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հիմնադրված «Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, եւ իր լավագույն բարեմաղթանքներն ուղղել նրան եւ ողջ ժողովրդին:

«Ժառանգություն»կուսակցության լրատվական ծառայություն

Ամենաընթերցվածը