Սևանցիները պահանջում են վերադարձնել եկեղեցուն հատկացված հողը

  • Ներքին կյանք - 16 Մայիսի 2018, 17:34
Լուսանկարը՝ Արփինե Գալֆայանի ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը՝ Արփինե Գալֆայանի ֆեյսբուքյան էջից
Սևան քաղաքի բնակիչները, ովքեր այսօր փակել էին Երևան-Սևան մայրուղին, քայլերթով շարժվում են Երևան՝ հանդիպելու տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին: Նրանք բողոքում են, որ Սևանի թերակղզու տարածքն ապօրինաբար տրամադրվել է եկեղեցուն:

Ըստ սևանցիների՝ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը և Սերժ Սարգսյանը 30 հեկտար հող են վերցրել թերակզուց, դարձրել եկեղեցու սեփականություն: Մարդիկ պահանջում են չեղյալ անել այդ որոշումը:

Ամենաընթերցվածը