Աղետի գոտու հիմնախնդիրները ևս պետք է ընդգրկվեն նոր կառավարության ծրագրում

  • Ներքին կյանք - 16 Մայիսի 2018, 16:37
Մի քանի ամսից լրանում է 1988-ի դեկտեմբերյան երկրաշարժի 30-ամյա տարելիցը: Ավաղ հարյուրավոր ընտանիքներ դեռևս բնակվում են ժամանակավոր կոչվող կացարաններում՝ «դոմիկներում», գրեթե ամբողջովին մեկուսացած ապրելակերպով:

Հարյուրավոր ընտանիքներ, բառիս բուն իմաստով՝ տառապում են ցրտի, խոնավության և աղքատության ճիրաններում:

Առաջիկայում նոր կառավարությունը ներկայացնելու է իր ծրագիրը: Հուսամ անօթևանության և Գյումրին վերջապես դոմիկներից մաքրելու խնդիրները և դրանց հրատապ լուծման ուղիները ևս կընդգրկվեն Նոր Հայաստանի կառավարության ծրագրում:

Ի դեպ՝ Գյումրիում առկա այս հիմնախնդիրներին նոր կառավարության անդամները դեռևս չեն անդրադարձել:

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ  Վահան Թումասյան

Ամենաընթերցվածը