2018 թ. առաջին եռամսյակում Արցախում 560 երեխա է ծնվել

  • Ներքին կյանք - 16 Մայիսի 2018, 16:01
2018 թվականի առաջին եռամսյակում Արցախի առողջապահության նախարարության  բուժհաստատություններում  ծնվել է  527  երեխա, որոնցից 268-ը ՝ տղա,  259-ը՝ աղջիկ:

Հարկ է նշել, որ ԱՀ-ում ընդհանուր ծնելիությունը 2018 թվականի առաջին եռամսյակում  կազմել է 560 երեխա, որոնցից  280-ը՝ տղա, 280-ը՝ աղջիկ: 560-ից 527 երեխայի ծնունդն արձանագրվել է ԱՀ, իսկ 33-ը՝ ՀՀ բուժհաստատություններում:

Միայն 445 երեխա ծնվել է Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում: Առավելագույն ծնունդներ շրջաններից գրանցվել է Մարտակերտի բուժհաստատությունում՝ 41 երեխա, այնուհետև՝ Մարտունիում՝ 23, Հադրութում՝ 8, Քաշաթաղում՝ 7 և Շահումյանում՝ 3:

Երեք ամիսների ընթացքում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 4 ծնունդ՝ բոլորը բնական բեղմնավորման արդյունքում:

Հիշեցնենք, որ 2017 թվականի առաջին եռամսյակում  Արցախում ծնվել է  515  երեխա, ինչը նշանակում է, որ ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում ծնունդների թիվն աճել է 12-ով:

ԱՀ  առողջապահության նախարարություն

Ամենաընթերցվածը