Մենք շարունակում ենք կատարել մեր լիազորությունները. Տիգրան Մուկուչյանը նոր կառավարության հետ աշխատելու մասին

  • Ներքին կյանք - 16 Մայիսի 2018, 15:41
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է օրենքով սահմանված իր լիազորությունների կատարումը: Մայիսի 16-ին լրագրողների հետ ճեպազրույցում «պատկերացնո՞ւմ եք Ձեր համատեղ աշխատանքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության հետ» հարցին ի պատասխան՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց. «Մենք ունենք մեր գործառույթները, մեր լիազորություններն ու պարտականությունները, որոնք սահմանված են Ընտրական օրենսգրքով: Ինչպես մինչ այժմ ենք կատարել, այնպես էլ հիմա շարունակում ենք կատարել մեր գործառույթները»:

Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, ապա, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ԿԸՀ ղեկավարը նշեց, որ երբ նշանակվեն ընտրություններ այդ պահից կմեկնարկեն ԿԸՀ գործառույթները:

Ամենաընթերցվածը