Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով

  • Ներքին կյանք - 16 Մայիսի 2018, 12:58
Մայիսի 16-19-ն Հայաստանի առավելապես հյուսիսային շրջաններում, մայիսի 20-21-ը շրջանների զգալի մասում հատկապես կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 17-20-ը կբարձրանա 3-4 աստիճանով: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների  նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Երևան քաղաքում մայիսի 16-19-ը՝ կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 20-21-ը՝ կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-18 մ/վ:

Ամենաընթերցվածը