Ցուցարարները պոկում են ծառահատված այգին շրջապատող պաստառները

  • Ներքին կյանք - 16 Մայիսի 2018, 12:32
Այսօր Երևանի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա է տեղի ունենում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով: Երեկ քաղաքացիներին բարկացրել է համացանցում տարածված լուսանկարը Մյասնիկյանի արձանի մոտ գտնվող այգում կատարվող բարեկարգման աշխատանքներից: Լուսանկարում երևում են, որ այգու գրեթե բոլոր ծառերը հատված են:

Այսօր բողոքի ակցիաների մասնակիցները սկսել են պոկել շինարարությունը ծածկող պաստառները:

Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանը պարզաբանում է տարածել, որ այգու բարեկարգման աշխատանքներ են տարվում և կտրված ծառերի փոխարեն 4 անգամ ավելի շատ ծառեր են տնկվելու:

Ամենաընթերցվածը