Զինկոմիսարիատների աշխատակիցները բողոքի ակցիա են անում

  • Ներքին կյանք - 16 Մայիսի 2018, 11:11
Զինկոմիսարիատների աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են անում կառավարության շենքի մոտ՝ բողոքոլով օպտիմալացման գործըթնացից: Նրանք հանդիպում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Զինկոմիսարիատների աշխատակիցները բողոքում են պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի ծրագրից՝ զինկոմիսարիատները օպտիմալացնելու մասին: Նրանք ասում են, որ գործընթացի պատճառով 400 մարդ դառնալու է գործազուրկ, առաջիկա 2-3 օրերին որոշ մարդիկ արդեն ազատվելու են աշխատանքից: Նրանք ասում են, որ օրինակ՝ Էջմիածնի զինկոմիսարիատը միանում է Արմավիրի զինկոմիսարիատին: Մարդիկ խնդրի դեպքում Էջմիածնից պետք է հասնեն Արմավիր:

Ցուցարարներին ընդունել է կառավարության դիմումների և բողոքների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը:

Ամենաընթերցվածը