Ամռանն ընդառաջ մի շարք ուղղություններով ոչ կանոնավոր չվերթներ կիրականացվեն

  • Ներքին կյանք - 16 Մայիսի 2018, 10:35
Մի շարք ավիաընկերություններ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել են թույտվություն ամռան ընթացքում զբոսաշրջային ուղղություններով ոչ կանոնավոր չվերթներ իրականացնելու համար:

Ոչ կանոնավոր չվերթները կիրականացվեն մասնավորապես դեպի Ֆրանսիա (Նիցա), Կիպրոս (Լառնակա), Մոնտենեգրո (Տիվատ), Հունաստան (Արաքսոս, Կոս, Հերակլիոն, Հռոդոս, Սալոնիկ), Բուլղարիա (Վառնա, Բուրգաս), Իտալիա (Ռիմինի, Վենետիկ), Իսպանիա (Բարսելոնա), Եգիպտոս (Հուրգադա):

Ստորև ներկայացված է ոչ կանոնավոր չվերթների երթուղիների, ավիաընկերությունների, թռիչքների իրականացման ժամկետների, չվերթների իրականացման օրերի և չվերթների պատվիրատուների մասին տեղեկատվությունը:

Ամառային հանգստի կազմակերպման նպատակով՝ առաջարկում ենք հետևել նաև Հայաստանի Հանրապետությունից և դեպի Հայաստանի Հանրապետություն իրականացվող կանոնավոր չվերթների չվացուցակին: Այս մասին տեղեկացնում են Քաղավիացիայի գլխավոր վարչությունից:

Ամենաընթերցվածը