Մարզպետը նախ իր արածի մասին պետք է մտածի

  • Ներքին կյանք - 15 Մայիսի 2018, 19:14
«Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, ով մշտապես ազնվությունից է խոսում, դպրոցներում որոնում է թերություններ ու տնօրեններին դատի է տալիս, առաջինն ինքը պետք է մտածի իր արած ապօրինությունների մասին: Գագիկ Լևոնյանը 2017 թվականին նոյեմբերի 29-ին գրանցվել է որպես մարզպետի տեղակալ Աշոտ Վարդանյանի օգնական, բայց մինչև այսօր մարզպետարան ոտք չի դրել և ոչ ոք նրան չի ճանաչում: Մարզպետի օգնական Աննա Սահակյանը, ով պաշտոնապես գրանցված է 2017 թվականի ասեպտեմբերից, դարձյալ հրամանագրված օրվանից մարզպետարանում չի երեւացել:

Մարզպետ Արամայիս Գրիգորյանը մարզպետարանի աշխատողներին երկու րոպե ուշացման համար խիստ նկատողություն է տալիս և սպառնում աշխատավարձից պահել: Այս նշանակումները վկայում են, որ մարզպետարանին հասցված վնասները միլիոնների են հասնում», հայտնել է խմբագրություն դիմած քաղաքացին:

Ամենաընթերցվածը