Չեխական ավիաուղիները վերսկսում են թռիչքները դեպի Հայաստան

  • Ներքին կյանք - 15 Մայիսի 2018, 18:33
Չեխական ավիաուղիները հունիսի 8-ից կվերսկսի թռիչքները դեպի Հայաստան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ATO.RU կայքը: Ավիաընկերությունից հայտնել են, որ թռիչքների չորս տարվա բացակայությունը պայմանավորված էր արտարժույթի անկմամբ, ինչն էլ հանգեցրել է դեպի Չեխիա թռիչքների պահանջարկի նվազմանը:

«Անցյալ տարի Արևելյան Եվրոպայի և Անդրկովկասյան հանրապետությունների շուկաները կայունացել էին և որոշ առումներով վերադարձել էին իրենց նախաճգնաժամային իրավիճակին, ինչը հանգեցրել է թռիչքների պահանջարկի ավելացմանը: Հենց այդ պատճառով մենք որոշեցինք վերադառնալ հայկական շուկա և վերականգնել կանոնավոր ավիաչվերթները»,-տեղեկացրին ավիաընկերությունից:

Երևան -Պրահա չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ Airbus A319 ինքնաթիռներով:

Ամենաընթերցվածը